Հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, և անհրաժեշտություն կա խորքային վերլուծության։ 90-ականներից հետո մի շրջան եկավ, երբ մեզ լուրջ դեմքով բացատրում էին, որ ժողովրդավարությունը ազգային անվտանգությանը հակասում է, պատերազմող երկիր ենք, հաղթենք, տնտեսական ճգնաժամից դուրս գանք, հետո կգա նաև մարդու իրավունքների ժամանակը։ Այս թեմաներին էր նվիրված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքը «Հետհեղափոխական Հայաստան․ խնդիրներ և լուծումներ» կոնֆերանսի ժամանակ։
Բանախոսն անդրադարձավ տարբեր ոլորտների զավթման գործընթացներին․ մամուլի, տնտեսության, մշակույթի, քաղաքական դաշտի ուծացմանը։
ԶԼՄ-ներին վերաբերմունքի մասին խոսելիս, նա երկու օրինակ բերեց․ «Քաղաքապետ Լյովա Ադամյանը մտել է 1993 թվականին «Ցայգ» հեռուստաընկերություն, ասել է՝ հեռարձակման սարքն անջատեք։ «Գալայի» վրա հարձակումը 2008-ի։ 11 տարի անց հնարավոր եղավ արդարադատություն իրականացնել»։
Բարսեղյանը հայտարարեց լյուստրացիայի անհրաժեշտության մասին և ասաց, որ ներկա Աժ-ն պետք է քաղաքական գնահատական տա նախորդ վարչախմբին և իրերն անվանի իրենց անուններով։
Մանրամասները տեսանյութում․