2018 թվականի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ է հրապարակել, ըստ որոնց միջին ամսական անվանական աշխատավարձ, ըստ կազմակերպությունների չափի, տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և աշխատողների սեռի տարբեր է։ Պետական և ոչ պետական ոլորտում աշխատող տղամարդկանց և կանանց աշխատավարձը տարբեր է։ Օրինակ, ըստ տնտեսության հատվածների, պետական ոլորտում աշխատող տղամարդիկ միջինում վաստակում են 181 851 դրամ, իսկ կանայք՝ 127 528։ Ոչ պետական սեկտորում աշխատողները․ տղամարդիկ՝ 213 552, իսկ կանայք՝ 140 621 դրամ։
Տեսանյութում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը խոսում է այս մտահոգիչ պատկերի և կանանց ֆինանսական ճնշման հետևանքների մասին։