«Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ քննարկում էր նախաձեռնել։ Քննարկման նպատակը՝ փոխել օրենքը և հավաքագրել առաջարկները։
Փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց իրենց փորձագիտական խմբի նպատակները և ոլորտում առկա խնդիրները։ ՀԿ-ների ներկայացուցիչները այս տարիների ընթացքում ՇՄԱԳ փաստաթղթի ուսումնասիրության և կիրարկման ընթացքում բախվել են մի շարք խնդիրների, որոնք խոչընդոտ են հանդիսանում տնտեսվարող կազմակերպությունների և պետական ապարատի հետ աշխատելիս։ Փորձագետները ցանկանում են ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ իրենց կարծիքը կամրագրվի, տեղացիների ձայնը լսելի կլինի և պարտադիր՝ նախագծի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ։ Ոլորտում առկա խնդիրներից են փորձագետների կոմպետետնությունը և ազնվությունը, փորձագետները խնդիր ունեն անաչառ տեղեկատվության տրամադրման ծրագրի ռիսկերի վերաբերյալ և այս ոլորտում վստահության պակաս կա։
Ինչպես կազմակերպել հանրային լսումներ, որտեղ յուրաքանչյուր համայնքի բնակչի կարծիքը պարտադիր կլինի։ Ինչպես իրազեկել համայնքի բնակիչներին, որպեսզի իրազեկված դիրքորոշում հայտնեն տնտեսվարող կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի վերաբերյալ։ Ինչպես են որոշվում ազդակիր համայնքների ցուցակը և ինչպես պետք է որոշվի ծրագրի ազդեցության շրջանակը։ Ինչպես անցկացնել հանրային լսումներ և հստակեցնել հանրային լսումների ընթացակարգը։ Ինչ սկզբունքով են տրվում դրական և բացասական թույլտվություններ։
Այս և մի շարք խնդիրների վերաբերյալ ՇՄԱԳ օրենքի փոփոխության մասին քննարկումներ են սկսվել ինչպես ՀԿ-ների շրջանում, այլև ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խմբերում։