Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի «Ֆեյսբուք»֊ի էջից․
«Ամեն կողմից խուճապային հայտարարությունների պակաս չկա, քաղաքական դաշտը ծայրահեղ բևեռացվել է, երկրի կործանման կոչեր են հնչում: Փաստորեն, դատական համակարգին տիրելով, նախկին ուժերը վստահ էին, որ իշխանության մի թևը իրենց ձեռքում կենտրոնացնելով՝ նախ, իրենք մաքսիմալ անվտանգ են, հետո էլ տիրապետում են լուրջ քաղաքական ռեսուրսի: Հիմա դրա՝ ձեռքից գնալու հեռանկարը խորը պանիկա է առաջացրել: Ոչ այս մասշտաբով և մոբիլիզացիայի մակարդակով, սակայն նույն բանը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, երբ քաղաքական ուժերը փորձում էին, Փաշինյանին տալով վարչապետի աթոռը, խաբել ժողովրդին, իրենց ձեռքում պահել Ազգային ժողովը: Հիմա նույն բանն է կատարվում՝ պարզապես ավելի կրքոտ և բազմաձայն գործիքների կիրառմամբ: Իշխանության ցանկացած թև, ինչպես նաև պետական կառավարման ապարատը ոչ հեղափոխական ուժերին զիջելը ծայրահեղ անխոհեմություն կլինի, ռևանշի և սաբոտաժի հենարան»: