Հանքագործների գործադուլը․ նորացված դասակարգային պայքարը Չիատուրայում
Հեղինակ՝ Սոֆիկո Ջապարիձե
Աղբոյրը՝ Transnational Social Strike
15 օր առաջ Վրաստանի Չիատուրա քաղաքում մանգանի հանքի ավելի քան 3000 աշխատողներ գործադուլ են սկսել՝ չնայած նրան, որ Չիատուրայի երեք արհիմությունների ղեկավարությունները գործադուլ անելու թույլտվություն չէին տվել։ Իսկ արհմիություններից մեկն անցյալ տարի կոլեկտիվ համաձայնագիր էր ատորագրել, համաձայն որի առաջիկա երեք տարում գործադուլ հայտարարելն արգելվում էր։
Գործադուլավորներին աջակցում էր ողջ քաղաքը։ Նրանց էին միացել ածուխի հանքավայրի, մետաղական գործարանի և Թբիլիսիի մետրոյի աշխատակիցները, մայրաքաղաքից ժամանած ուսանողներն ու ակտիվիստները: Գործադուլավորները ոչ միայն կանգնեցրել էին արտադրությունը, այլ նաև փակել էին հանքանյութ բերող մեքենաների ճանապարհներն ու քաղաքի հիմնական փողոցները։ Նրանց պահանջներն էին․ բարձրացնել աշխատավարձը 50 տոկոսով, արգելել մանգան տեղափոխող մեքենաների մուտքը քաղաք, ապահովել աշխատողներին ավելի լավ առողջապահական ապահովագրությամբ և ավելի որակյալ սնունդով։
Աշխատողների մի փոքր խումբ քաղաքի կենտրոնում վրանային նստացույց էր կազմակերպել և հայտարարել հացադուլ։ Ի նշան բողոքի նրանք կարում էին բերանները․ ամեն օր՝ պահանջները չբավարարելու դեպքում, մեկ հացադուլավոր կարում էր իր բերանը։ Հանրային արձագանքը աստիճանաբար աճում էր, երկրով մեկ շատանում էին գործադուլին միացողները, իսկ ընկերության և հանքագործների միջև բնակցություններն այդպես էլ չէին կայանում։ Պետական պաշտոնյաները հետևում էին զարգացումներին։ Օրեր առաջ Ֆինանսների նախարարը, ով իբր պետք է հանդիպեր ընկերության հետ, սպառնաց, որ աշխատողների դեմ քրեական գործեր կհարուցվեն «ապօրինի» գործադուլ անելու համար։
Գործադուլը սկսել են հերթափոխներից մեկի աշխատողները, ովքեր հրաժարվել են աշխատել «Wachtian» կոչվող նոր աշխատանքային ռեժիմով, որը հանքերում ամենադաժանն է: Երբ հարցնում էինք Wacht բառի ծագումնաբանության մասին, որը Չիատուրայում մարդիկ օգտագործում էին նոր հանքային «համակարգը» նկարագրելու համար, ոչ ոք չգիտեր։
Մի քիչ փորփրելուց հետո պարզվեց, որ բառի հիմքում գերմաներեն watch՝ հետևել և guard՝ հսկել բառերն են։ Վաչթիան եզրույթը դիպուկ է․ աշխատանքային այս ռեժիմով աշխատողներին իսկապես հետևում և հսկում են օրական 24 ժամ, ամսական՝ 15 օր։ Հանքափորները, որոնք 15-օրյա հերթափոխով աշխատում են օրական 12 ժամ, հերթափոխի ողջ ընթացքում քնում են հանրակացարանում։ Հանրակացարանը խորհրդային տարիներին ծառայել է իբրև առողջարան, որտեղ աշխատավորները ֆիզիկական և մտավոր աշխատանքի ծանր շրջաններում բուժվում ու հանգստանում էին։ Երբեմնի առոջարանում է, որ աշխատողներն այսօր այնսպիսի հսկողության տակ են գտնվում, որ չեն այցելում իրենց ընտանիքներին կամ ընկերներին, նույնիսկ երբ նրանցից շատերի տները գտնվում են մի փողոց հեռավորության վրա։ Իրոնիա կա այն բանում, որ աշխատողների երբեմնի առողջարանը դարձել է նրանց գերշահագործման կենտրոնը։ Սա է Վրաստանում դասակարգային պայքարի վիճակը։
15 օրվա ավարտից հետո հանքագործները գնում են տուն՝ հանգստանալու, առաջին շաբաթը՝ քնած անցկացնելու, ուժերը վերականգնելու համար: Հետո վերադառնում են հերթափոխի, և ստիպված են աշխատել գիշերային հերթափոխով՝ ամեն գիշեր 12 ժամ 15 օր շարունակ։ Աշխատողների խոսքով՝ ուտելիքը ուտելու բան չէ: Այն բաղկացած է էժան ածխաջրերից, պահեստավորված մսից, շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ այլ սպիտակուցներից: 12 ժամյա աշխատանքային օրվա համար հատկացվում է կես լիտր ջուր:
Սրա ամենավատ մասն է այն, որ վերաբացված այս հանքերը, որոնք գործում են նոր ռեժիմով, ի տարբերություն հին հանքերի չունեն մանգան տեղափոխելու համար ներկառուցված երկաթգիծ։ Ընկերությունը չի ցանկանում ներդրում անել կամ ժամանակ ծախսել շինարարության վրա, քանի որ նոր ռեժիմով աշխատելու պարագայում աշխատողներն առանց այդ էլ 4-5 անգամ ավելի շատ մանգան են հանում, քան ավանդական 7 ժամյա ռեժիմով աշխատելու դեպքում։ Իսկ հանքագործները տուժում են, քանի որ փակ հանքում բեռնատարների գազն ու փոշին այլ ելք չունեն քան նրանց թոքերի մեջ լցվելը՝ օրական 12 ժամ անընդմեջ։
Այդ նույն բեռնատարերը, որոնց ոչ պատշաճ մեկուսացված բեռնախցերով մանգան են տեղափոխում, երթևեկում են քաղաքով մեկ, որտեղ երեխաներ են խաղում, որտեղ մրգի ու բանջարեղենի շուկաներն են, որտեղ Չիատուրայի բնակիչներն են ապրում և հանգստանում։ Շուկայում աշխատող կանայք ասում են, որ իրենց բերքը ծածկվում է մանգանի փոշիով։ Քաղաքով հոսող գետը թունավոր է հանքի արտահոսքի պատճառով։
Քաղցկեղի ցուցանիշները հատել են բոլոր սահմանները։ Մոտակա հիվանդանոցը հարևան քաղաքում է։ Ընկերության տրամադրած առողջական ապահովագրությունը հասանելի է մի փոքրիկ սենյակում, որտեղ դեղատոմս ստանալու համար անգամ աշխատողները հաճախ երկու օր հերթ են կանգնում։ Շտապօգնության մեքենաները չեն հերիքում։ Հանքավայրում կամ չկան հերթապահ բժիշկներ, կամ, եթե կան, չեն հասցնում։ Վերջին անգամ Վրաստանում աշխատանքով պայմանավորված հիվանդացություն հայտնաբերվել է 2016 թվականին, երկու դեպքերից մեկը՝ Չիատուրայում․ գրանցվել էր Պարկինսոնի հիվանդություն, որը հարուցվել էր մանգանի հետ շփման արդյունքում։ Այդ դեպքից հետո ընկերությունը սկսել է բժիշկներին հետապնդել, և նման ախտորոշումներ այլևս չեն տրվել։ Համեմատության համար նշենք, որ խորհրդային շրջանում տարեկան 150 աշխատանքով պայմանավորված հիվանդություն էր գրանցվում, այժմ՝ զրո։
Չի թվում, որ հանքագործները հասկանում են՝ ինչու են Վրաստանի բնական ռեսուրսները, նաև՝ ենթակառուցվածքները, սարքավորումները, որոնք ժառանգվել են սովետական միությունից, գտնվում մասնավոր ընկերության վերահսկողության տակ։ Նրանք շարունակում են կրկնել «միջազգային ուղիղ ներդրումների» մասին, բայց ո՞ւր են այդ ներդումները։ Աշխատողներն իրենք են վերանորոգում իրենց գործիքները, սարքին պահում մեքենաները և երթուղիները։ Մասնավոր, մասամբ օտարերկյա ընկերությունը, կառավարում է ամբողջ քաղաքը, տեղական ինքնակառավարման մարմիններին, աղտոտում է միջավայրը, ստեղծում լուրջ առողջապահական ռիսկեր և ծախսեր, ոչ մի ներդրում չի անում, փոխարենը՝ վերցնում է տեղացիների աշխատանքն և ունեցվածք դիզում։ Հաճախ ասում են՝ հարուստ քաղաք՝ աղքատ բնակիչներով։ Սա է պատճառը, որ տեղացիները պահանջում են, որպեսզի ընկերությունը հեռանա, իսկ նրանցից ոման ազգայնացման կոչեր են անում։
Թերևս այլ հարց է, թե որքանով է ազգայնացումը առհասարակ համատեղելի ընթացիկ քաղաքականության հետ, որը շատ զգույշ է Վրաստան ներդրումներ բելերու գործընթացը որևէ կերպ չխոչընդոտելու հարցում, կամ՝ որքանով է դա համատեղելի անդրազգային շահերի հետ։
Չիատուրայի մանգանի հանքը, որը գործում է 19-րդ դարից ի վեր, այժմ շահագործվում Georgian Manganese-ի կողմից, որն ամբողջությամբ պատկանում է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ) գրանցված Georgian American Alloys (Վրաց-Ամերիկյան ձուլարաններ) ընկերությանը։ 1846 թվականին մանգանի հայնտաբերումը փոխեց տարածաշրջանը։ 1913 թվականին Վրաստանը դարձել է մանգանի ամենամեծ արտահանողը աշխարհում (50%): 1921-ի կարճատև դադարից հետո հանքը վերաբացվել է և ազգայնացվել Խորդային Միության առաջին տարիներին։ 1920-ականների տնտեսական փորձարկումների ընթացքում, մինչև կոլեկտիվիզացիան, այն 20 տարով հանձնվել է ամերիկացի գործարար Ավերել Հարիմանին՝ արդիակացնելու նպատակով։ Նրան չի հաջողվել թարմացնել հանքը, և 1928 թվականին այն նորից ազգայնացվել է։ Առաջին հնգամյա պլանի տարիներին (1928-1932) Չիատուրային հարևան Զեստաֆոնի քաղաքում բացվել խտանյութի ձուլման գործարան։ Վարթսիխեում կառուցվել է նաև հիդրոէլեկտրակայան՝ արտադրությունը աշխատացնելու համար։
Խորհրդային Միության փլուզումն ու 2000-ականների վայրենի մասնավորեցումը հանգեցրեցին նրան, որ աշխատավորները ամբողջությամբ ուժազրկվեցին, աշխատավարձերը կրճատվեցին, պետական պաշտպանությունը վերացավ, պարտքերը շատացան։ Կտրուկ ֆինանսականացումը, պարզեցված վարկերի հասանելիությունը՝ առողջապահական համակարգի մասնավորեցմանն ու ցածր աշխատավարձերի հետ համատեղված, պարտքերի տակ չընկնելն անհնար դարձրեցին։
Համարյա բոլորն ասում են․ «Իսկ ո՞վ պարտք չունի։ Միջին աշխատավարձը ամսական 180-350 դոլար է, չկա վաղաժամ թոշակի գնալու տարիքային շեմ, չկա աշխատանքի ընթացքում տուժածների փոխհատուցում կամ նպաստ, աշխատանքային պայմանները անբավարար են, առողջական ապահովագրությունը՝ ևս։ Վրաստանն օտարերկյա ընկերությունների համար դարձել է «սպասարկման» երկիր, նաև՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ, որի նպատակն է՝ դարձնել երկիրը «բիզնեսի համար նպաստավոր միջավայր»։
Աշխատողները՝ կանայք և տղամարդիկ, պայքարել են տարիներ շարունակ։ Կրկնվող այս խնդիրները արհամարհվել են անընդհատ, ամեն նոր բողոքի ալիքից հետո՝ միայն տաս տոկոս աշխատավարձի բարձրացում և կեղծ խոստումներ։ Այժմ ընթացող գործադուլը Չիատուրայում վերջին երկու տասնամյակների փորձառությունների կուլմինացիան է։ Այդ պատճառով է, որ գործադուլավորները հրաժարվում են բոլոր արհմիություններից, չեն ընտրում շարժման առաջնորդ, չեն համաձայնում ընկերության կտերին։
Համատարած մասնավորեցումների, ֆինանսականացման, սոցիալական ծառայությունների և աշխատանքային պայմանների ի սպառ բացակայության ավելի քան 15 տարին է արդեն։ Վրաստանում եղել են բազմաթիվ անիրականանալի գործադուլներ, սակայն Չիատուրայի այս գործադուլը, կարծես, որոշիչ նշանակություն ունի նեոլիբերալ քաղաքականությունների դեմ պայքարում, մինչդեռ գործարար միասնությունը չի բերել որևէ շոշափելի հաղթանակի։
Պայքարը ստեղծեց գործադուլի նոր գաղափաներ և պրակտիկաներ, որոնք ներգրավում են ամբողջ քաղաքը և արգելափակում քաղաքային կյանքը, և այն ավարտվեց հաղթանակով․ գրեթե բոլոր պահանջները բավարարվեցին (չնայած աշխատավարձը անմիջապես կբարձրանա 25 տոկոսով և 10 տոկոսով՝ տարեվերջին)։ Քաղաքը տոնում էր ողջ գիշեր։ Թեև շատ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն, աշխատողներն ու քաղաքի բնակիչներy համարում են սա մեծ հաղթանակ։