«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից մեկը տեղեկացնում է հունիսի 25-ին իր և իր ընկերների վրա կատարված հարձակման մասին։ Ներկայացնում ենք նաև գրառմանը կցված լուսանկարները։
Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում շատ-շատ առիթներ կան պարզապես գրվածում համոզվելու համար։
-երկիր, որտեղ քեզ ազատ չես զգում,
-երկիր, որտեղ օրական սպանությունների, դանակահարությունների, ծեծերի, նվաստացումների ու նման այլ դեպքերի քանակը գերակշռումա 10-ը դեպքին օրական (ու սա էլ միայն Երևանի ոստիկանության տվյալները),
-երկիր, որտեղ սահմանափակված են մարդկանց ազատությունները՝ արտաքին տեսքի, խոսքի, էմոցիաների և այլնի վերաբերյալ,
-երկիր, որը ստիպում է քեզ լքել իրեն։
Էս ամենը ասում եմ, որովհետև նորից համոզվեցի, որ խուլիգանությունը ու բռնությունները ՀՀ-ում դեռ շարունակվում են ու լայնամասշտաբ են։
4 չինքնահաստատված «տղաներ» հարձակվել էին ինձ ու երկու ընկերներիս վրա միայն նրա համար, որ ընկերներիցս մեկի մազերը դեղին են։ Վիրավորանքներին հաջորդեց ծեծը, որի ժամանակ էլ դանակով վնասեցին ուսս։
Պահանջում եմ #հավասարություն, պահանջում եմ #վերջ տալ #բռնությանը ու կոչ եմ անում բոլորին #բարձրաձայնել բռնության մասին։
Բարձրաձայնում եմ բռնության մասին (ու հատկապես արտաքին տեսքի հիմքով) ու պայքարելու եմ այնքան, մինչև մարդիկ ազատ զգան իրենց բռնությունից։