ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թ․ հուլիսի 16-ին տեղեկացրել է, որ հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների համար հուլիսի 4-ից ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:
Քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված են վճարում կատարել մի ծառայության համար, որը արդեն անվճար է։