Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ, ապա՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանը: Ինչպես «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ գրառման՝ նա վիրավորվել է հակառակորդի կրակից։
Պայմանագրային զինծառայողը Նոյեմբերյանի Զորական գյուղից է, ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք։
Հուլիսի 28-ին ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։