Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքից հետո հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: