Ֆրանսիայում ձերբակալված և Գերմանիա վերադարձված ադրբեջանցի միգրանտ Ռաֆայել Պիրիևի արտաքսման մասին որոշումը ի կատար կածվի։
Նոյեմբերի 14-ին Պիրիևին Ֆրանսիայից տեղափոխել են Գերմանիայի Համբուրգ քաղաք։ Այժմ նա գտնվում է օդանավակայանից ոչ հեռու գտնվող արտաքսման կենտրոնում։ Նախատեսվում է նրան Իտալիա ուղարկել։
Meydan TV֊ հետ զրույցում Պիրիևը հայտարարել է, որ իր ձերբակալությունը համարում է Ադրբեջանի իշխանությունների պատվերը։ Նրա խոսքով, Ադրբեջան վերադառնալու դեպքում իրեն կտտանքներ ու տանջամահություն է սպասվում։
Ռաֆայել Պիրիևը հայտնի է սոցիալական ցանցերում Ադրբեջանի քաղաքական գործիչների մասին ռադիկալ հայտարարություններով։ Ադրբեջանից հեռացած և Գերմանիայում քաղաքական ապաստան հայցած Պիրիևին արտաքսելու որոշումը Բեռլինի դատարանը կայացրել էր մի քանի տարի առաջ։
Նոյեմբերի 14-ին Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը ոստիկանության հետ գնացել էր Պիրիևի Բեռլինում գտնվող բնակավայր։ Պարզվել էր, որ նա Ֆրանսիա է փախել, որտեղից շուտով Բեռլին է բերվել՝ Գերմանիայի ներքին գործերի նախարարության պահանջով։