Home / Մարզեր / Իսլամական Իրանում սկսել ա

Իսլամական Իրանում սկսել ա

Իրանի բողոքի ակցիաներն ավելի մասշտաբային են, քան ցուցադրվում է հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերում, քանի որ ռեժիմն աննախադեպ քայլի է դիմել՝ անջատել է ինտերնետը ողջ երկրում։ Ցույցերին միացել են մոտ հարյուր քաղաքաներ, հարվածի տակ են ռեժիմի ամենակարևոր կրոնական և քաղաքական խորհրդանիշերը։ Հանրահավաքները սկսվել ի նշան բենզինի գների բարձրացման դեմ բողոքի, իսկ այժմ սպառնում են իշխանություններին ու նրանց լեգիտիմությանը։

Սա երկիրը ցնցած երրորդ ալիքն էր։ Առաջինը 2009 թվականին էր, երբ ցուցարարները փողոց էին դուրս եկել միայն մայրաքաղաք Թեհրանում։ Նրանց առաջնորդում էին նույն ռեժիմի ներկայացուցիչներ Մուսավին ու Քարուբին, ովքեր բողոքում էին ընտրակեղծիքների դեմ։ Ցույցերն իրոք զանգվածային էին, լավ ցուցադրում էին իշխող շրջանակի ներսում հակամարտությունների մասշտաբներն ու կառավարության վերաբերմունքը շողովրդի նկատմամբ։ Բողոքի ալիքն ի վերջո ճնշվում է, իսկ առաջնորդների նկատմամբ տնային կալանք է սահմանվում։

Ցույցերի երկրորդ ալիքը սկսվում է 2016-2017 թվականներին։ Այս անգամ իրանցիները մոբիլիզացվում են գների բարձրացման և պետական ծառայությունների կրճատման շուրջ, ընդ որում, մարդիկ փողոց էին դուրս եկել ավելի քան 50 քաղաքներում։ Այս իրադարձությունների նշանակությունն այն էր, որ այս անգամ ցույցերին միացել էին միանգամայն այլ դասակարգի մարդիկ՝ ուսուցիչներ, բանվորներ, վարորդներ, ցուցարարները հայտնի առաջնորդներ չունեին։ Ռեժիմը նույն խստությամբ էր գործում, բայց ցույցերըբ ցրելու համար ավելի երկար ժամանակ պահանջվեց։

Երրորդ, այժմյան բողոքի ալիքի մասշտաբներն ավելի լուրջ են, ցույցերին դուրս են գալիս հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, նաև՝ ուսանողներ, ովքեր դժգոհ են բենզինի գների կտրուկ բարձրացումից։ Այս անգամ իրանական իշխանություններն ավելի կոպիտ ու վճռական են գործում, քան երբևէ, ցուցարարներին զրկելով հաղորդակցության հիմնական միջոցներից՝ իրենց համար վտանգավոր տեսահոլովակների տարածմանը խոչընդոտելու նպատակով։ Ժողովրդական բողոքի ալիքն, ինչէ, շարունակվում է, ինչը վկայում է այն մասին, որ նրանց ոչ ոք չի ուղղորդում, չի սադրում, ինչպես պնդում է կառավարությունը։

Հազիվ թե իշխանություններին զարմացրած լինի ժողովրդի նման ռեակցիան, քանի որ նրանք շարունակում են պնդել, որ բենզինի գնի կրկնակի (որոշ աղբյուրների համաձայն՝ եռակի․ խմբ․) թանկացումն անհրաժեշտություն է, իսկ Գերագույն առաջնորդը բողոքի ակցիաները որպես դավաճանություն է որակում։ Նախագահ Հասան Ռոհանին, ով արդյունքում կարող է քավության նոխազ դառնալ, նույն կարծիքին է։

Իրանական իշխանությունները փակուղում են հայտնվել իրենց պատմության ամենադաժան ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Քաղաքացիներին պետական ծառայություններից, աշխատանքից ու ռեսուրսներից զրկելուց հետո նրանց մի բան է մնում սեփական դիրքերը պահպանելու համար՝ ուժի կիրառում։

Անկումից խուսափելու համար այս անգամ ռեժիմն իրապես սարսափելի քայլերի է գնում (որոշ աղբյուրների համաձայն սպանվածների թիվը մի քանի հարյուրի է հասնում, խմբ․), իսկ ցուցարարներն ի պատասխան այրում են այս ճգնաժամի խորհրդանիշ դարձած բենզինի լցակայաններն ու բանկերը։

Կարծում եմ, այս ալիքը չի տապալի ռեժիմը, քանի որ վերջինս պատրաստ է բռնություն կիրառել, ինչպես Սիրիայում էր, սակայն այս զայրույթն ու բողոքը կխարխլի ռեժիմի կամ դրա մնացորդների հիմքեը։ անգամ եթե իշխանություններն այս ամենից առանց կորուստների դուրս գան, միևնույն է ավելի թույլ կլինեն, քան երբևէ։ Հեղափոխական Իրանը, որն իշխում էր երկրի ներսում և սպառնալիք էր ուրիշների համար, վերջին է մոտենում։

Աբդարահման Ար֊Ռաշիդ
հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ