Home / Բանակ / Հայկական բանակը, ոնց որ մյուս բանակները, ազգայնականության, պատերազմի, ավերի զավակն ա

Հայկական բանակը, ոնց որ մյուս բանակները, ազգայնականության, պատերազմի, ավերի զավակն ա

Հայկական բանակը, ոնց որ մյուս բանակները, ազգայնականության, պատերազմի, ավերի զավակն ա։ Ոչ մի վեհություն ու առաքինություն չկա բանակի փառաբանման մեջ։

Բանակները ընդգծում են մարդկանց ու ժողովուրդների միջև սարքովի տարբերությունները, դրանք չեն ապահովում խաղաղությունը, դրանք շարունակում են պատերազմը։

Անարդարության ու անհավասարության վրա հիմնված երկրում բանակի ծնունդը տոնելը կամ հասարակ դիտավորություն ա, կամ պետական֊բուրժուական պրոպագանդայի կողմից մարդու ազատ մտքի ստրկացման արդյունք։

Անբարոյական չպիտակվելու համար շնորհավորանք տարածելը, որպես սրտահովանք, մարդու ազատության սկզբունքի զիջում ա ամբողջապես, որովհետև սկզբունքն ինքը ամբողջություն ա։

Պատմությանը թարս նայելու ու պրոպագանդելու պատճառով ա մարդը մինչև հիմա ապրում քարանձավում, իր կենցաղում ուր էլ գնա, ինչ մասնագիտություն էլ ձեռք բերի։

Ի հակառակ սրան, միշտ էլ պատմության մեջ մարդկային կյանքի, ստեղծագործության հաղթանակը ապահովվել են հենց ստեղծագործության գովերգումով ու գործողությամբ։

Սա գեղարվեստական ռոմանտիկա չի, էս սենց ա։ Մարդը կարա լինի ազատ, գիտակցությունը կարա հաղթահարի օրենքն ու հրամանը։ Կոլեկտիվ ապրելակերպի՝ հասարակության խնդիրը հենց էս ազատությանը հասնելը պետք ա լինի։

Narek
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ