Արտակարգ դրութան ընթացքում Կառավարությունն այսուհետ հնարավորություն կունենա ըստ անհրաժեշտոթյան խախտել քաղաքացիների անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Քննարկման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։
Փոփոխություններով առաջարկվում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի և նամակագրությունների շրջանակը։ Նպատակը՝ հեշատցնել կորոնավիրուսով վարակվածների շփման շջանակը պարզելու գործընթացը։ Կապի օպերատորների հաճախորդների տեղորոշումը, նրանց հեռախոսահամարների հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած այլ հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը հասանելի կլինեն հատուկ ստեղծված պետական կենտրոնին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հավաստիացմամբ, հեռախոսազրույցների բովանդակության գաղտնիությունը չի խախտվի, իսկ հավաքագրված տվյալները հետագայում որևէ կերպ չեն օգտագործվի։ Երաշխիքներ, սակայն, չկան։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախագծերի վերաբերյալ իր դիտողություններն արդեն իսկ փոխանցել է Կառավարությանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ այս օրենքի ընդունմամբ կխախտվի մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, և դրա ընդունումը հիմնավորված չի կարող համարվել ժողովրդավարական պետությունում, այդ թվում՝ անվտանգության ապահովման նպատակով:
«ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններից հետո սա նախատեսվող երկրորդ խայտառակ օրենսդրական փոփոխությունն է, և չենք կարող ընդունելի համարել նման մոտեցումը», – ասված է իրավապաշտպանի տեքստում: