Գլխավոր / Բանտ / Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ մարտի 16-ից մինչև մարտի 31-ն ազատ է արձակվել 40, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ազատ է արձակվել 18 կալանավորված անձ: Խափանման միջոցները փոփոխվել են տարբեր հիմքերով։

ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:

Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Tekali Taxi