Home / Բանակ / ՊՆ նախարարը մեկնել է Ռուսաստան

ՊՆ նախարարը մեկնել է Ռուսաստան

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

ՊՆ-ից հայտնել են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: