հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հայաստանում աճում է կորոնավիրուսի դեպքերի թիվը

Հայաստանում աճում է կորոնավիրուսի դեպքերի թիվը

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը Հայաստանում կրկին աճում են։

Եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ թիվը հասել է 16-ի, Կառավարության այսօրվա նիստին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ հաջորդ շաբաթ այս թիվը էլ ավելի կմեծանա․ «Պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների կիրառմանը»։

«Այսօր արդեն վերսկսվում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ Ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք այս մահճակաների թիվը։ Հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք», – ասել է նախարարը։

Համաճարակային իրարադրությունը՝ վերջին երկու շաբաթների ընթացքում (ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի)․