2017 թվականին Վրաստանում առևանգված, իր կամքին հակառակ Ադրբեջան տեղափոխված և դատապարտված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Ստրասբուրգի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Վրաստանի։ Այս մասին ֆեսյբուքի իր էջում գրել է Մուխտարլին։
Ներկա պահին Մուխտարլին բնակվում է Գերմանիայում։ Իր հաղորդագրության մեջ նա ասում է, որ 2017 թ-ին իր առևանգմանը մասնակցել են վրացական հատուկ ծառայությունները, և իր հայցում նա բողոքում է օտարերկրյա լրագրողի նկատմամբ Վրաստանի իշխանությունների գործղությունների անթույլատրելիությունից։
Այժմ Գերմանիայում ապրող Մուխտարլին գրում է, որ 2017 թ-ին իր առևանգմանը մասնակցել են վրացական հատուկ ծառայությունները, իսկ հիմա վրացական իշխանություններն իրեն թույլ չեն տալիս Վրաստան գալ և մասնացել առևանգման գործի անկախ հետաքննությանը։
Լրագրողի կարծում է, որ այդ արգելքի պատճառը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներգրավվածությունն է իր՝ Ադրբեջան արտահանձնման գործում։
«Արդեն մեկ տարի է ազատության մեջ եմ։ Այս ողջ ընթացքում Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ինձ թույլ տալ մուտք գործել Վրաստան։ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն վերջերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իմ ժամանումը Վրաստան նախընտրական փուլում քաղաքական վեճեր կարող է առաջացնել։ Աբսուրդ է», — գրել է Մուխտարլին։
2020-ի հունվարի 9-ին Գերմանիայից Վրաստան մեկնել ցանկացող Մուխտարլիին թույլ չեն տվել հատել սահմանը, իբր՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ լրագրողը Վրաստան տեղափոխվել էր 2014-ին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իր նկատմամբ սկսված հետապնդումների պատճառով։ 2017-ի մայիսի 29-ին Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից առևանգվել և պարկը գլխին տեղափոխվել է Ադրբեջան։ Հենց հաջորդ օրը նրան ազատազրկման են դատապարտել՝ սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանություններին չենթարկվելու մեղադրանքներով։
2020 թվականի մարտի 17-ին, Մուխտարլիին անսպասելիորեն ազատ են արձակել և հատուկ չվերթով ուղարկել Գերմանիա՝ 2019 թվականից այնտեղ բնակվող ընտանիքի մոտ։
Մուխտարլիի առևանգման գործը Վրաստանում երբևէ չի հետաքննվել։