Home / Բանակ / Քելբաջարում գտել են մոլորված ադրբեջանցի սպայի դին

Քելբաջարում գտել են մոլորված ադրբեջանցի սպայի դին

Քելբաջարի լեռներում հայտնաբերվել է ավելի վաղ անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բաղիրովի դին, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Բաղիրովն իր երեք ծառայակիցների հետ Քելբաջարի լեռնային հատվածներում մոլորվել էր հունվարի 29-ին՝ եղանակի կտրուկ փոփոխության պատճառով։ Երեք զինծառայողները նույն օրը հայտնաբերվել էին ու տեղափոխվել ռազմական հոսպիտալ։ Նրանց առողջական վիճակի մասին հստակ տվյալներ չկան։