Բաքվում խուզարկում են Abzas Media խմբագրությունը, որի տնօրեն Ուլվի Հասանլիին ձերբակալել են այսօր առավոտյան՝ օդանավակայան գնալու ճանապարհին։
Լրագրողների վրա հարձակումը կարող է կապված լինել բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի բիզնեսների մասին հետաքննության հետ։ Abzas Media-ի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։
Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի փոխանցմամբ՝ Հասանլին տեղափոխվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչություն, այս պահին հայտնի չէ, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրվել։
թարմացում (նոյեմբերի 21) — Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Ուլվի Հասանլիին մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206․3․2 հոդվածով՝ արտարժույթի մաքսանենգություն։ Նա ձերբակալված է։
Ոստիկանները հայտարարել են, թե խուզարկության ընթացքում խմբագրատանը հայտնաբերել են 40 հազար եվրո գումար։ Հասանլին հերքել է՝ այդ գումարը իրենց չի չապտկանում, նման բան ինքը չի էլ տեսել։
Դատախազությունը կալանավորման միջնորդություն է ներկայացրել։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարին 7-ից 12 տարի ազատազրկում է սպառնում։