Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից վերսկսվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը։ Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածներինը՝ 1263, կառավարության այսօրվա նիստին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ճամփորդելու այս մոդելը, որի շուրջ պայմանավորվել էին Ռուսաստանի և Բելառուսի հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր։ Ժամկետի խնդիրը, ըստ փոխվարչապետի, Ռուսաստանի կառավարության երեկվա որոշմամբ այլևս կարելի է լուծված համարել․ փետրվարի 15-ից օրական 4 կանոնավոր չվերթ է լինելու՝ 2 ուղղություններով։ Ծրագրի պահանջներից մեկը ՔՈՎԻԴ-բացասական թեստի առկայությունն է։ Ուղևորները թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ պետք է պարտադիր թեստավորվեն։ Ընդ որում՝ թեստավորումը պետք է իրականացվեր «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում նշված լաբորատորիաներից մեկում․ թեստի պատասխանն ավտոմատ արտահայտվում է բջջային հավելվածում և հաստատվում QR կոդով։ Փաշինյանի հաղորդմամբ, խոչընդոտներ, որոնց մասին վերջին օրերին գրում էին տեղական լրատվականները, ընդամենը 7 քաղաքացու դեպքում են առաջացել․ «Դրանք տեխնիկական բնույթի խոչընդոտներ են եղել»։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նրանք Ռուսաստան են մեկնել QR կոդի թղթային տարբերակով, ինչը կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ․ «Դա կապ չունի հավելվածի աշխատանքի հետ։ Հավելվածի միակ խնդիրը երեխաների տվյալների համալրումն էր»։ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ թեստավորումը պետք է իրականացվի հավատարմագրված լաբորատորիաներում։ Առողջապահության նախարարը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել էր 2 լաբորատորիաների ներգրավմամբ, այժմ դրանց միացել է ևս 6-ը։ Լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում։
Պատերազմը վերապրածներին անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրվի
․․․պատերազմի ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում․․․
Զինվորների ծնողները գնդապետին կաշառք էին փոխանցում ajarabet-ի միջոցով
Քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել գնդապետը և շուրջ մեկ տասնյակ այլ անձինք
Ղարաբաղում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են կազմակերպվում
սահմանների պաշտպանության նպատակով
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել էր։ Ըստ պաշտոնականի, հիվանդանոցից դուրս էր գրվել դեկտեմբերի 4-ին․․․
Ռուսամետ հեռուստաալիքների փակվելուց հետո Զելենսկուն իմպիչմենտով են սպառնում
Սահմանափակումները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործողությունների սահմանափակում, լիցենզիաների չեղարկում...
Ժողովուրդն այլևս չի սիրում նախագահ Պուտինին
Հրապարակախոս Կիրիլ Մարտինովի անդրադարձը Նավալնու ձերբակալությանն ու համառուսական բողոքի ցույցերին։
Ռիհաննան ֆերմերներին աջակցելով զայրացրել է Հնդկաստանի կառավարությանը
Ռիհաննայի օրինակին հետևել էին կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի զարմուհին․․․
Ո՞րն էր էդ խեղճ զինվորի հերոսությունը
- Հաղթողը ստեղծում ա ատելություն։ Պարտվողը թավալվում ա թշվառության մեջ։ Նա, ով հրաժարվում ա և հաղթանակից, և պարտությունից, խաղաղ ա և երջանիկ։
Ո՞ւր են մնացած 15 հազար արցախցիները․ ՀՀ նախարարը պատմեց աննախադեպ աջակցության մասին
Նոյեմբերի 10-ին Արցախում մի քանի հարյուր բնակիչ էր մնացել, այսօր Արցախի բնակչության թիվն ավելին է, քան 100 հազարը, վստահեցնում է Հայաստանի սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ռուսական կողմի հրապարակած տվյալները, ճիշտ է, այս վիճակագրությանը չեն համապատասխանում․ նոյեմբերի 10-ից մինչև փետրվարի 2-ը Ղարաբաղ է վերադարձել 51 հազար 947 մարդ, հայտարարում է Ռուսաստանի ՊՆ-ն, որի ենթակայությամբ գործող խաղաղապահ զորախումբը վերահսկում է Լաչինի միջանցքը։ Ավելի վաղ նշվել էր, որ վիճակագրության տարբերությունը պայմանավորված է Քելբաջարի ճանապարհի՝ ռուսական հսկողությունից և հաշվառումից դուրս լինելու հանգամանքով։ Այդ ճանապարհը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ից սկսած այլևս հասանելի չէ նաև հայկական կողմի համար։ Միակ ուղին, որով տարհանվածները վերադառնում են Արցախ, Լաչինի միջանցքն է՝ հսկվող ռուս խաղաղապահների կողմից։ Վիճակագրական տվյալների ակնառու տարբերությունը վաղուց այլևս չի մեկնաբանում։ Ամեն դեպքում, Հայաստանի սոցապ նախարարը վստահ է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք Արցախում մշտական բնակության վայր ունեն, արդեն վերադարձել են։ Վերադարձել է նաև Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների 5 հազարից ավելի բնակիչ։ Կորսված շրջանների բնակիչներից մոտ 20 հազարը ժամանակավոր բնակվում է Հայաստանում։ Պաշտոնյան հավաստիացնում է՝ կառավարությունը նրանց ապահովում է կացարանով կամ փոխհատուցում ժամանակավոր բնակության հետ կապված ծախսերը։ Խնդիրներ այստեղ չկան։ Պատգամավորների մեկ այլ հարցի պատասխանելով՝ Առաքելյանը նշում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչների թիվը շուրջ 40 հազար է՝ 9 հազար ընտանիք (եթե նրանցից 5 հազարը վերադարձել է Արցախ, մոտ 20 հազարն էլ բնակվում է Հայաստանում, ո՞ւր են մնացած 15 հազար մարդիկ)։ Եվ հուսադրում՝ անտուն մնացածների բնակապահովության հարցը անպայման կլուծվի։ Արցախի գյուղական բնակավայրերի կիսակառույց տների հիմքով արդեն իսկ նոր տներ են կառուցվում (ընդհանուր թվով մոտ 1000 առանձնատուն կկառուցվի)։ Բնակարանաշինության մյուս փուլում էլ կկառուցվեն բազմաբնակարան շենքեր՝ Ստեփանակերտում և Ասկերանում։ Բնակապահովման ծրագրի շրջանակներում որ խմբերին է տրվելու առաջնահերթություն՝ այժմ քննարկվում է։ Ամեն դեպքում, ըստ նախարարի, բոլոր վերադառնալ ցանկացողները կունենան դրա հնարավորությունը։ Խնդիրներ այդտեղ էլ չեն լինի։ Հայաստանի կառավարությունն ուղղակի ֆինանսավորմամբ շուրջ 15 միլիարդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։ Այս գումարը, ըստ նախարարի, ավելին է, քան Հայաստանում գործող որևէ սոցիալական աջակցություն։ Միանվագ կամ պարբերական դրամական աջակցություններից բացի՝ արցախցիները, ըստ պաշտոնյայի, այժմ ազատավում են նաև եկամտահարկից։ Հունվարից սկսած 6 ամիս ժամկետով արցախցիների եկամտահարկը ամբողջությամբ փոխհատուցվելու է, ասում է նախարարը։ Իսկ ի՞նչ է լինելու բյուջեի հետ։ Արցախի բյուջետային եկամուտները, ըստ Առաքելյանի, նվազել են, այո։ «Մոտ 50 միլիարդով»։ Որոշվել է, որ այդ գումարը ևս ամբողջովին կփոխհատուցվի՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ ուղիղ ֆինանսավորման միջոցով։ Ըստ նախարարի՝ դա Արցախի կառավարությանը հնարավորություն կտա չդադարեցնել իր հոսունությունը։ Կենսաթոշակների, Արցախի պետական համակարգում աշխատողների աշխատավարձի վճարումներն, այսպիսով, կկատարվեն անխափան՝ Հայաստանի բյուջեից հատկացումների միջոցով։
Հիվանդ կալանավորին չի կարելի անընդհատ վերահսկել
Այս ամենը հաշվի առելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման և բժշկական սպասարկման ու․․․
Ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած․ հորդորում է Լեզվի կոմիտեն
պատրիարխատ – հայրիշխանություն, ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2. բախտախնդրություն, գուրման – նրբաքիմք, համադամասեր․․․