Ամենխոշոր, տխրահրչակ, բայց արևմտյան Georgia-ի բանկը գալիս է Հայաստան
Վրաստանի բանկը՝ Bank of Georgia-ն, պատրաստ է 303.6 միլիոն դոլար վճարել հայկական Ամերիաբանկի համար․ կողմերն արդեն պայմանավորվել են, սպասում են գործարքի վերջնական հաստատմանը։ Ամերիաբանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները դեռ 2022-ին են սկսվել։ Այն ժամանակ բանկի փայատերը՝ հայ-ռուսական գործարար Ռուբեն Վարդանյանը, որին պատկանում է ՓԲԸ բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Բանկը վաճառվում է հիմա, երբ Վարդանյանը ադրեն բանտարկված էր Բաքվում։ Մամուլում տեսություններ են տարածվում, որ վաճառքը կարող է հարկադրված լինել։ Կառավարությունը փորձե՞լ է պարզել՝ արդյոք Իլհամ Ալիևը, որի հրահանգով անցած տարվա սեպտեմբերին ձերբակալել էին Վարդանյանին, չի ստիպել նրան այս բանկը վաճառել։ Ամերիաբանկից վստահեցրել են՝ քննարկումները մոտ երկու տարի առաջ են սկսվել, ադրբեջանական բանտում գտնվող Վարդանյանն անձամբ որևէ առնչություն չունի այս գործարքին։ Վարդանյանի հետ փոխկապակցված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պարզաբանել է՝ գործարարը իր 48․8 տոկոս բաժնեմասը վաղուց կառավարման է հանձնել «Իմաստ գրուպ» ընկերությանը, նա դուրս է եկել խորհրդի կազմից և երկար ժամանակ է՝ չի զբաղվել բանկի կառավարմամբ։ Ավելին՝ Bank of Georgia-ն, դատելով բաց աղբյուրներից, Ամերիայի հետ վաղուց սերտ կապեր ունի։ Երբ Ռուբեն Վարդանյանը հեռացավ Ամերիայի խորհրդի նախագահի պաշտոնից, նրան փոխարինեց Կախաբեր Կիկնավելիձեն՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին աշխատակիցներից մեկը, որը 2008-ից մինչև 2016 թվականները զբաղեցրել է Bank of Georgia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նա հիմա է՛լ Ամերիաբանկի խորհրդի անդամ է։ Ի՞նչ է, ըստ էության, հայտնի Bank of Georgia-ի մասին։ Սա Վրաստանի առաջատար բանկն է, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում, ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, բաժնետոմսեր ունի բազմաթիվ ներդրումային ընկերություններում։ Ամերիաբանկի առքուվաճառքի գործարքը նախատեսում են հաջորդ ամիս ավարտին հասցնել։ «Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է համար։ «Ամերիաբանկի» միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», - հայտարարել է Bank of Georgia Group-ը: Ամերիաբանկից հայտարարեն են՝ վաճառքից հետո բանկի անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա, հաճախորդները անհանգստանալու պատճառներ չեն ունենա։ Բաժնետիրոջ փոփոխության վերաբերյալ դեռ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է դիրքորոշում հայտնի ու համաձայնություն տա։ Պաշտոնական դիմումն արդեն ստացել են։ Ամերիաբանկի վաճառքի մասին լուրը համընկավ մեկ այլ խոշոր գործարքի հետ։ Շաբաթներ առաջ հաղորդվեց, որ Արդշինբանկը պատրաստվում է գնել HSBC Armenia-ն՝ հայկական շուկայի միակ արևմտյան բանկը։ Տնտեսագետները սա հիմնականում բացասաբար էին գնահատում՝ 3 միլիոնանոց Հայաստանում 18 բանկ կա, 18-ից միայն մեկն էր իսկապես միջազգային, այն էլ հեռանում է։ Եթե Ամերիան վաճառվի լոնդոնյան Bank of Georgia-ին՝ Հայաստանը, թեկուզ միջնորդվորված և անուղղակիորեն, բայց կպահպանի իր հասանելիությունը Լոնդոնի ֆոնդային բորսային։ Bank of Georgia-ն հարևան երկրի ամենաեկամտաբեր առևտրային բանկերից է։ Տեղի ընդդիմադիրները ահազանգում են՝ իշխող «Վրացական երազանք» կուսկացության օրոք բանկերի մաքուր եկամուտը Վրաստանում «աճել է մոտ 18 անգամ», սովորական մարդկանց վարկային ստրկությունը միայն խորացել է։ 2011-ից ի վեր Վրաստանի հարկադիր կատարման ծառայությունը 17․5 հազար բնակարան/տուն է առգրավել մարդկանցից, որոնք գույքի գրավադրմամբ վարկեր են վերցրել բանկերից կամ պարտքեր՝ մասնավոր վաշխառուներից, որոնց հետ, ըստ որոշ տեղեկությունների, համագործակցում են նաև առաջատար բանկերը։ Վերջերս Վրաստանում անհնազանգության ակցիաներ էին՝ մարդիկ փորձում էին պաշտպանել աճուրդի հանված տների բնակիչներին, որոնց հարկադիր կատարողները վռնդում են իրենց բնակարանից։ Ակտիվիստները ահազանգում են՝ բանկերը ստրկական պայմաններ են սահմանել վարկառուների համար, ընդ որում՝ հաճախ նրանք շահագրգռված են ոչ թե բուն վարկի մարմամբ, այլ հենց գույքի բռնագանձմամբ։ տե՛ս Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին
Դպրոցի տնօրենի ընտանիքի անդամներին կացնահարելու մեջ կասկածվում է մեծ տղան
Քննության տվյալներով՝ Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել էր քրոջը՝ 27-ամյա Էլմիրա Ահմեդովային և նրա 5-ամյա դստերը՝ Ուլվիային։ Հետո նա ուղևորվել է իր ծնողների տուն։
Պատմագիտական խնդիր չէ, այլ քաղաքական միջամտություն
Չթերագնահատելով հանդերձ պատմությունը ուզուրպացնելու և կապիտալիզացնելու քաղաքական կամ տնտեսական օրակարգերի ունեցած նկրտումները․․․
Դուք սպանել եք Ալեքսեյին, մա՛հ-հայրենիք, ցավ, ատում ենք․ հանրահավաք Երևանում
— Նա բաժանել է Կրեմլի մարդկանց մնացած ամբողջ Ռուսաստանից՝ մենք դուք չե՛նք, և մենք շատ ենք։ Ալեքսեյ Նավալնիին տանջասպան են արել։
Սպանել են Ալեքսեյ Նավալնիին
Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Տեղեկությունը փոխանցել է Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը։ Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը նրա մահը դեռևս չի հաստատել։ «2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատացել է, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», - ասված է Ռուսաստանի քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։ Շտապօգնության բժիշկները, ըստ բանտապետների, արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։ Նավալնիի մահվան մասին տեղեկացրել են Վլադիմիր Պուտինին՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ RT ռուսական պրոպագանդիստական հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, թե մահը վրա է հասել արենախիցքի (տրոմբ) պոկվելուց։ Պեսկովը սա չի հաստատել․ «Բժիշկները պետք է դեռ պարզեն»։ Նավալնիի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց՝ հղվելով ընտանիքի կամքին։ Նրա խոսնակը՝ Կիրա Յարմիշը, ասել է, որ փաստաբանը ճանապարհին է՝ գնում է Խարպի քրեակատարողական հիմնարկ, մահվան ապացույցներ իրենք չունեն։ 2020 թվականի մահափորձից հետո (Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները նրան թույնել էին նովիչոկով՝ ինքնաթիռում) Նավալնիին՝ կոմայի մեջ, տեղափոխել էին Գերմանիա։ Վերականգնվելուց հետո նա վերադարձել էր Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել։ Սկզբում նրան գումարներ շորթելու մեջ էին մեղադրում, հետո՝ վետերանին անարգելու, վերջում՝ արդեն նաև ծայահեղականության (էստրիմիզմի) մեջ։ Բանտում նրան պարբերաբար կտտանքների էին ենթարկում։ Նավալնիի գլխավոր բժիշկ Անաստասիա Վասիլևան ամիսներ շարունակ ահազանգում էր՝ նրա առողջական վիճակը կրիտիկական է, նա ճողվածքներ ու մեջքի սուր ցավեր ունի, վերջույթներն անզգայացել են, խնդիրներ կան սրտի աշխատանքի հետ։ Նրան ոչ միայն պատշաճ բուժօգնություն չէին տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։ Քաղբանտարկյալը հացադուլ էր հայտարարել՝ դեղերի ու բուժհետազոտության պահանջով։ Պահանջը մերժվել է։ Նախքան ձերբակալվելը Ալեքսեյ Նավալնին համարվում էր Ռուսաստանի արդեն անփոփոխ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր մրցակիցը։ 47 տարեկան էր։ 2017-2020թթ․ խոշոր փողոցային բողոքի ցույցեր է կազմակերպել, փորձել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կառուցել է նախընտրական շտաբերի ընդգրկուն ցանց, որը հետագայում վերաճել է, ըստ էության, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության։ Երեկ Նավալնին տեսակապով ցուցմունք է տվել դատարանում։ Արտաքուստ աշխույժ էր և ուրախ։ Նավալնուն պահում էին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի ամենադաժան բանտերից մեկում՝ Полярный волк-ում։
Հայաստանի դատախազությունը 1,5 մլն դոլարի դիմաց հաշտվել է «առաքյալի» հետ
Տավուշի նախկին մարզպետը առաջարկել է քննությունը ավարտել հաշտությամբ և պատրաստակամություն է հայտնել պետությանը փոխանցել 609 մլն դրամ
Նախկին նախարարը կարող է համալրել «Սիներջիի» գործով կալանավորվածների ցանկը
Մեղադրյալների թիվը 7-ից դարձել է 8, որոնցից 5-ը նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ
Կանխատեսուած արհեստական աղէտ. Ակօս
...պարզուեցաւ թէ այդ բլուրը կազմող հողակոյտը ուրիշ բան չէր, եթէ ոչ ցիանիդով յագեցած եւ ոսկեհանութեան համար մշակուած հողի զանգուած մը․․․
Ադրբեջանի հարձակման մանրամասներն ու մեկնաբանությունները
Դիպուկահարներն են խփել, զոհերը միևնույն դիրքում չեն եղել՝ ադրբեջանցիները թիրախավորել են ամբողջ գիծը
Ողբերգության հասարակագիտությունը
Պայմանագրային բանակը՝ մեկուսացված սեփական բնակչությունից, հարմար գործիք է ցանկացած ռեժիմի համար, հատկապես եթե որոշվել է կռվել ուրիշի տարածքում հանուն կասկածելի նպատակների
Հեռացումներ և նշանակումներ բանակում՝ Ադրբեջանի հարձակման ֆոնին
Իշխանականները հերքում են կապը Ներքին Հանդում տեղի ունեցածի հետ․ ինչո՞ւ էր դիրքը վստահվել ԵԿՄ-ականներին, ի՞նչ է եղել փետրվարի 12-ին և 13-ին
«Քացախից» ռուսաստանցու մահը՝ հայկական ջուրն արգելելու պատճառ
Պաշտոնական վարկածի համաձայն՝ վլադիկավկազցին մահացել է Ջերմուկի շշից կում անելուց հետո։ Ջերմուկից հերքել են՝ նման բան հնարավոր չէ։