2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Այլ ճանապարհ չունենք. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի 5-րդ նախագահ

Վահագն Խաչատուրյանը ձայների 71 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ (երկրորդ փուլով) ընտրվեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում էին 71-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չկային: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը բոյկոտում էին։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն առաջին փուլում չէր կարողացել նախագահ ընտրել։ Վահագն Խաչատրյանի թեկնածությանը (անհրաժեշտ 80-ից) կողմ էր քվեարկել ընդամենը 69 պատգամավոր։ Նշանակվել էր երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի թեկնածուին պահանջվում էր արդեն 65 ձայն։ Ընդդիմությունը երեկվա ԱԺ նիստին, որի ընթացքում հարց ու պատասխան էր նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ, նույնպես չէր մասնակցում։ Խաչատուրյանն, ի թիվս այլի, իր ելույթում անդրադարձավ հետպատերազմական խնդիրներին: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական հաջողությունների կարող են հասնել միայն այն դեպքում, երբ գործի անվտանգության համակարգը․ «Երբ մենք մեզ ապահով զգանք, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգ չլինի, երբ սահմանները բացվեն»։ «Մեր մեջից վախերը պետք է հանել, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Այսինքն, բոլոր երկրները, ում հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիադրացիական հարաբերություններ հաստատատենք իրենց հետ։ Այլ ճանապարհ չունենք և պետք չէ մտածել, որ մեկը պետք է գա, մեզ օգնի, մեզ դժվարություններից հանի։ Մենք ունենք հարևաններ և հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Խոսելը, բանակցելը, համագործակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը, ուժ ցույց տալը։ Հակառակ մտածողությունը նշանակում է, որ մենք երկիրը տանում ենք կործանման։ Մեր քաղաքացիների, բոլորի հետ պետք է համարձակ խոսենք ու բացատրենք՝ ինչ է նշանակում այս տարածաշրջանում ապրելը։ Եթե մեկուսացվում ես, եթե սահմանները փակ են, եթե տնտեսական համագործակցություն չկա․․․Մենք 90-ականների սկզբին այդպիսի մի վիճակում եղել ենք, շատ մեծ դժվարություններով ու զրկանքով ենք կարողացել հաղթահարել այդ շրջափակման մի մասը», - նշել է Խաչատուրյանը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ նրա, վկայում են այն մասին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը չպետք է մեկուսացված լինի․ «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն էր»։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին, նախագահը վերահաստատել է՝ լիովին աջակցում է դրան, քանի որ երկրի զարգացման այլ ճանապարհ չի տեսնում։ Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը համառոտ՝ 1992-1996թթ․՝ Երևանի քաղաքապետ 1996- 1999թթ․՝ ԱԺ պատգամավոր 1996-1998թթ․՝ Նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի խորհրդական 2019-2021թթ․՝ «ՀայԷկոնոմ» բանկի տնօրենների խորհրդի անդամ 2021թ․՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահ

Կալավանի հաջողակը՝ Սյունիքի մարզպետ

Կալավանի հաջողակը՝ Սյունիքի մարզպետ

Նորանշանակ մարզպետն մինչև 2019 թվականը «Կալավան գյուղում աշխատող հասարակ փոքր գործարար էր»․․․

Պուտինը «համակարգող պետություն» է ստեղծում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի համար

Կստեղծվեն հավաքական խաղապահ ուժեր՝ ՀԱՊԿ-ի «Համակարգող պետության» հովանու ներքո գործելու համար։

Լրացավ Ուկրաինա ռազմական ներխուժման մեկ շաբաթը

Լրացավ Ուկրաինա ռազմական ներխուժման մեկ շաբաթը

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի 870 000 բնակիչ դարձել է փախստական․․․

Հակապատերազմական երթ Երևանում

Հակապատերազմական երթ Երևանում

- Ամեն բան կարելի է վերանորոգել և վերակառուցել․ հոսանքը, ջրատարը։ Կյանքը մեկն է՝ և առանց այդ էլ շատ կարճ։ Փորձեք այն պահպանել և փորձեք միևնույն ժամանակ մարդ մնալ։

Ինչու են ռուսները հարվածում խաղաղ բնակչությանը

Ինչու են ռուսները հարվածում խաղաղ բնակչությանը

Ռուսները արդեն վարվել են նման կերպ ռուս-չեչենական մարտերում․․․

Մետեորիտ, աստվածաբանություն, էրոզիա, դեղապատիճ․ Լեզվի կոմիտեի նոր հորդորակը

Մետեորիտ, աստվածաբանություն, էրոզիա, դեղապատիճ․ Լեզվի կոմիտեի նոր հորդորակը

Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել, բայց․․․

Դուրս եկեք փողոց. Պուտինը Ռուսաստանը չէ՛

Դուրս եկեք փողոց. Պուտինը Ռուսաստանը չէ՛

Եթե ​​պատերազմը դադարեցնելու համար մենք ինքներս մեզնով պետք է լցնենք բանտերն ու ոստիկանական մեքենաները, մենք մեզնով կլցնենք բանտերն ու ոստիկանական մեքենաները․․․

Ժողովրդի հերոսականությունը ու իշխանությունների նողկալիությունը․ Երևանում հիշում են մարտի 1-ը

Ժողովրդի հերոսականությունը ու իշխանությունների նողկալիությունը․ Երևանում հիշում են մարտի 1-ը

Լրանում է Մարտի 1-ի 14-րդ տարելիցը։ Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը «հիշատակի» միջոցառում էր կազմակերպել։

Մենք ստիպված ենք կռվել․ Երևանում Ուկրաինայի դեսպան

Մենք ստիպված ենք կռվել․ Երևանում Ուկրաինայի դեսպան

- Հայաստանն այժմ դիրքորոշում չի հայտնում, այնուամենայնիվ, երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված․․․

Հայկական օդանավերը շրջանցում են Ադրբեջանը․ Քաղավիացիա

Հայկական օդանավերը շրջանցում են Ադրբեջանը․ Քաղավիացիա

AZAL-ը ներկայումս Հայաստանի տարածքն օգտագործում է միայն Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթների համար․․․

Ապրիլի 1-ից գազը կթանկանա

Ապրիլի 1-ից գազը կթանկանա

Բացառություն կկազմեն սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց պարագայում սակագինը կլինի 100 դրամ/խմ՝ մինչև 600 խմ բնական գազի համար․․․