Ֆրանսիացի Ռոքֆոյից հետո Երևան է ժամանել ամերիկացի Շոֆերը
Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին»:
Աջ ծայրահեղական գործչի նախաձեռնությունը զայրացրել է Շվեդիայի մուսուլմաններին
Ռասմուս Պալուդանը Շվեդիայի տարբեր քաղաքներ էր այցելում՝ ակցիաներ անցկացնելու և Ղուրանն այրելու համար
Հայաստանում ռուսական գործակալների մասին հրապարակումը քննելու հիմքեր չկան
Դատախազությունը ևս հաստատել է, որ «ՀՀ իրավասու մարմիններում» քրգործ չի հարուցվել․․․
Թուրքիան հարձակվել է քրդերի վրա
Թուրքական բանակը հրթիռակոծել է քուրդ զինյալների (PKK անդամներին Անկարան ահաբեկիչ է անվանում) ապաստարանները, բունկերները, պահեստները և․․․
Սասնա ծուռը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել հիվանդանոց
21 օր հացադուլի մեջ մնալուց հետո Արմեն Բիլյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց․․․
65-ից բարձր բոլորը գնում են Հ1
Ես էլ եմ ուշ ամուսնացել՝ 38, բայց երեխա չեմ ունեցել։ Ամուսնացի։ Եթե տուն ունի, ամուսնացի։ Էդի կարևոր ա: Ես ուրիշներին օգնում եմ...
Ռուսաստանի վրա ոչ-ոք չի հարձակվել․ ցույց Երևանում
Անցորդների մի մասը ողջունում էր նախաձեռնությունը՝ ասելով, որ Պուտինին հեռացնել է պետք, մյուսը հարցնում՝ որտե՞ղ էին հավաքվածները, երբ ռմբակոծվում էին արցախցի...
Իսրայելի ուժայինները կրկին ահաբեկում են պաղեստինցիներին
Վիրավորվել է շուրջ 150 մարդ․․․
Մոսկվան իրենով է անում հայ-ադրբեջանական հաշտությունը
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները և ձևաչափի ճգնաժամը
Ուլյանովսկի բանտում մուսուլմանների են խոշտանգում
Ծեծի ընթացքում դիմելով կովկասյան ծագում ունեցողներին, գոռում էին «Ուկրաինա եք գնացել ու գիտեք, թե Ռուսաստանի պաշտպաննե՞ր եք դարձել»․․․
Ղարաբաղի նախագահը սահմանափակում է մամուլը
Սահմանվել են ԼՂ տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները․․․
Էլեկտրամոբիլներն ազատվում են մաքսատուրքից
Էլեկտրամոբիլների ներմուծողները կազատվեն մաքսատուրքից․ սկզբանական փուլում արտոնությունը կտարածվի 6400 էլեկտրամոբիլների վրա։ Ֆիզիկական անձանց համար որոշումը հետադարձ ուժ կունենա, այսինքն՝ 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաները նույնպես կազատվեն մաքսատուրքից։ «Մարդիկ, որոնք ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները։ Իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար», - կառավարության այսօրվա նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մինչ այս էլեկտրամոբիլների ներմուծման համար 12,5 % մաքսատուրք էր սահմանված։ Էլեկտրամոբիլների ներմուծումն ազատված է նաև ԱԱՀ-ից։ Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 մարտի 17-ի որոշմամբ Հայաստանին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափ։ Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, ըստ նախագծի հիմնավորման, ներմուծման մաքսատուրքից կազատվեն 6400 էլեկտրամոբիլներ, անկախ նրանից՝ ֆիզիկական թե իրավաբանական անձ է դրանք ներմուծում։ Մնացած 600 էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողներին՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։