Զենքերով բռնվածների թվում կա լրագրող ու բլոգեր. ԱԱԾ
Ռուսական «Sputnik Արմենիա» գործակալության լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս 5 անձինք ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Թե ովքեր են մյուս 5 ձերբակալվածները՝ Քննչական կոմիտեն չի ասում։ Նշվում է, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի մասնակցությամբ, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից նախնական համաձայնությամբ է մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով է կատարվել ենթադրյալ հանցանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթը հարուցել է դեռ օգոստոսի 24-ին, ձերբակալությունները արդեն տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին և 7 -ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 7 հոգուց 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Կասկածյալներին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։ լրագրող Աշոտ Գևորգյանը, լուսանկարը՝ Sputnik Արմենիա «Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր», - նշվել է հաղորդագրությունում։ Թե ո՞րն է եղել այդ զենք-զինամթերքի իրացման նպատակը՝ Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվել է ասել։ Լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, ըստ նրա, ձերբակալվել են Սյունիքի մարզում են։ Փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ զենքը հայտնաբերվել է Աշոտ Գևորգյանի մեքենայում։ Գրիգորյանը հավաստիացրել է՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, իր պաշտպանյալները հայտնաբերված զինամթերքի հետ կապ չունեն։ «Կոնկրետ իրենց մոտից չեն հայտնաբերվել, այլ հայտնաբերվել են մեքենայում, իրենք որևէ առնչություն, իմ կարծիքով, չունեն, դա ընդամենը թյուրիմացություն է, կարծում եմ, այս ընթացքում ավելի պարզ կդառնա իրենց մասնակցությունը սույն քրեական գործի շրջանակներում: Մեքենան պատկանում է Աշոտ Գևորգյանին, իրենց հետ եղել են այլ անձինք, այս պահի դրությամբ իրենց մասով որևէ տեղեկություն չունեմ», - ասել է փաստաբանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողն ու բլոգերը սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզ էին մեկնել աշխատանքի բերումով, նկարահանումների էին նախապատրաստվում։ Նույն օրն էլ ձերբակալվել են։ Այժմ գտնվում են Գորիսի ՁՊՎ-ում։ Սքրինշոթ 2022-ի հուլիսի 29-ի ակցիայից․ մի խումբ ռուսաստանցիներ հակապատերազմական բողոքի ցույց էին կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ, Բադալյանը և նրա թիմակիցները եկել էին նրանց պատժելու Միկա Բադալյանը ներկայանում է որպես բլոգեր, ընդդիմադիր ակտիվիստ է, մասնակցում էր 2020 թվականի պատերազմին հաջորդած հակակառավարական բողոքի ցույցերին, պարբերաբար ակցիաներ էր կազմակերպում Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Կրեմլի։ Անցյալ տարվա ապրիլի 23-ին նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Երեք ամիս անց ազատ էր արձակվել՝ «կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների» հիմքով։ Փաստաբանները պնդում էին, թե նա նախաինսուլտային վիճակում է։ Աշոտ Գևորգյանը ռուսական «Sputnik» լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի աշխատակից է։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանությունն ընդգծել էր. - «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովն էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։
Արագած սարի վրա գործող օբեկտի գործունեությունը կասեցվել է
Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Ում է խանգարում Wildberries-ը
Հայաստանցի տնտեսվարողների «Stop Wildberries Armenia» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ռուսական Վայլդբերրիզ օնլայն խանութների գործունեությունը։ Սեպտեմբերի 7-ի առավոտյան առևտրականները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք պնդում են, որ Վայլդբերրիզի համար Հայաստանում այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ տեղական արտադրողները և սպառողները, մրցակցությանը չդիմանալով, տակ են տալիս և փակվում։ «Ապրանքը բերում ենք, 13 դոլարով մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ փակեն Վայլդբերրիզը, միաժամանակ՝ նաև Օզոնը։ Մենք մի անգամ խաբվել ենք «Յանդեքս» տաքսու դեպքում։ Երբ որ մենք՝ հայաստանցի տնտեսվարողներս փակվենք, Վայլդբերրիզը 4000 դրամանոց կոշիկը սկսելու է 12 000 դրամով վաճառել», - ասել է նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը, որը առաջ հագուստի և կոշիկի օնլայն վաճառքով էր զբաղվում։ Վայլդբերրիզ էլեկտրոնային առևտրի հարթակում ներկայացված ապրանքները, ըստ նրա, զգալիորեն ավելի էժան են վաճառվում, քան տեղական տնտեսվարողների խանութներում, քանի որ որպես կանոն չեն մաքսազերծվում։ Բնականաբար սպառողները նախընտրում են ավել չվճարել։ Տեղացիները, ըստ նրա, անբարենպաստ պայմաններում են հայտնվել ոչ միայն մաքսատուրքերը, այլև հարկերի պատճառով։ Ցույցի մասնակիցներից որոշները պնդում էին, որ օնլայն առևտուր իրականացնող գիգանտները հարկեր չեն վճարում Հայաստանի պետբյուջե, քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն։ Էկոնոմիկայի նախարարը հակադարձում էր՝ հարկեր չվճարելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ «Երբ Հայաստանի սպառողն ապրանք է գնում Վայլդբերրիզից, ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան։ Այսինքն՝ Վայլդբերրիզը հենց Հայաստանում վճարում է ավելացված արժեքի հարկ՝ մի բան, որ հայաստանցի փոքր և միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջանառության հարկի սահմանաչափով։ Կարելի է նույնիսկ հակառակն ասել՝ Վայլդբերրիզը ավելի շատ հարկ է վճարում, քան տեղական փոքր և միջին ձեռնարկությունները։ Գնային տարբերության հարցը արդեն տասնյակ տարիներ քննարկում ենք՝ մեր իսկ սուպերմարկետները ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքը։ Դա նոր բան չէ և պայմանավորված է շրջանառության մասշտաբներով», - նշում էր Վահան Քերոբյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը պարզաբանում էր՝ նախկինում Վալդբերիզը իրոք ազատված էր ԱԱՀ վճարելու պարտականությունից, այս տարվամիվ սկսած ընկերությունը ԱԱՀ-ն վճարում է Հայաստանում։ Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործում է ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը, այսինքն՝ այս տարվանից առաջ Վայլդբերրիզը հայ սպառողին ապրանք մատակարարելիս Հայաստանում ԱԱՀ չէր վճարում, բայց 2023-ի տարեսկզբից՝ վճարում է։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, Ռուստամ Բադալյկանի խոսքով՝ «մաքսային արժեքը որոշելու հստակ կանոններ կան», Վայլդբերրիզն այստեղ հատուկ արտոնություն չունի։ Առևտրականները այս պնդման հետ համաձայն չեն։ Ասում են՝ Վայլդբերրիզի գայթակղիչ ցածր գները և նրա համար սահմանված ցածր մաքսատուրքերն են մեղավոր, որ տեղական միջին և մանր բիզնեսը սնանկանում է, մարդիկ մնում են առանց աշխատանքի, բյուջեն՝ առանց դիվերսիֆիկացված հարկերի։ Կա՛մ Վայլդբերրիզը պետք է փակվի, կա՛մ նրա համար մաքսատուրքերը պետք է բարձրացվեն, կամ մանր-միջին առևտրականների համար մաքսազերծման գները պետք է այնքան իջեցնեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել։ «Վայլդբերրիզի գումարը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները Հայաստանն են պահում», «Վերջին ամիսներին ընդհանրապես առևտուր չենք կարողանում անել», «Սա նոր «Յանդեքս» է դարձել՝ մտնում են, կոպեկներով վաճառում, մնացածին մեջտեղից հանում, հետո եռակի բարձրացնում գները», - կրկնում էին ակցիայի մասնակիցները։ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018 թվականի օգոստոսին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) «Վայլդբերիզը» Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն աճել են 16 անգամ (2022-ի առաջին կիսամյակում «Վայլդբերրիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 403-րդ տեղը՝ 295 մլն դրամ հարկերով)։ Ամսվա սկզբին Հայաստանի ՊԵԿ-ից հայտարարել էին՝ «Վայլդբերրիզի» մոտ ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր։ Ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ՝ հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ մոտ 3․6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից ավելի քան 1․7 մլն դրամ՝ տույժեր և տուգանքներ։ Ընկերությունից պարզաբանել են՝ հայաստանցի օգտատերերը հավելվածում լծակ էին գտել, որի միջոցով կարողանում էին ապրանքներ պատվիրել ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Տեխնիկական խնդիրը, ըստ Վայդբերրիզի, արդեն վերացվել է։ լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները ազատ են արձակվել
Տղաները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն
Զորքերի կուտակումների մասին
Հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են, խոսվում է հնարավոր․․․
«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է
Հայ-ամերիկյան զորավարժություններ, հայ-ռուսական մեղադրանքներ, Հռոմի ստատուտ, Հակոբյան-Զլենսկա․․․
Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից
Երկու մահվան դեպքն էլ ինքնասպանություն են որակել։ Ժորան մահացել է ճակատին արձակված երկու կրակոցից։ Գրանիկի դեպքում երկու կրակոցը դեմքի շրջանում է եղել․․․
25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել
Պահեստազորի համատարած զինվորագրումից բանակն ավելի «պրոֆեսիոնալ» չի դարձել՝ մեծացան յուրացվող գումարները․․․
Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից․ Հայաստանի ղեկավար
Սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք․․․
ՊՆ-ն ստել է զինծառայողի զոհվելու և անսպասելի վերակենդանանալու մասին
— Տեսել են, որ շնչում ա, պուլս կա, հարցրել են՝ «ո՞վ ես», ասել ա՝ «իմ անունը Պողոսյան Նարեկ ա, մի հատ ջուր տվեք խմեմ»․․․
Դիտարկե՛ք Երևանի ավագանու ընտրությունները
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՔԱՎ՝ 077032268, 032272268, կամ գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին
Զոհեր և վիրավորներ սահմանին. կրակը նվազել է (թարմացվող)
Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր․․․