Շրջանակի մեջ գրված «խտրականություն»․ Սաշիկ Սուլթանյանի դեմ ապացույցները
Ապրիլի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատաքննությունը․․․
Փակելով պատգամավորների ճամփեն՝ ռուս խաղաղապահները սադրանք էին կանխում․ Միրզոյան
— Ռուսական կողմը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղը սադրանքներից զերծ պահելու համար հայաստանցի պատգամավորների մուտքը․․․
Բանտում մնացած 2 սասնածռականներից մեկն արդեն 17 օր է՝ հացադուլ է անում
Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլի մեջ է․ չնայած ուժգնացող ցավերին, նրան բուժօգնություն մինչ օրս չի տրամադրվել
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ․ Փաշինյան
Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է․․․
Պուտինն Ուկրաինայում պատերազմն անվանում է «ողբերգություն»․․․և շարունակում այն
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ռուսաստանն ընտրություն չուներ․․․»
DOXA-ի լրագրողները դատապարտվել են «ուղղիչ աշխատանքների»
Դատարանի որոշման մեջ նշված է, որ պարզ չէ, թե կոնկրետ ում ու որ անչափահասներին են նրանք դրդել ցույցերի մասնակցել․․․
Ադրբեջանը խախտել է հրադադարը Փառուխում, կա 1 վիրավոր․ ՌԴ խաղապահ ուժեր
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Փառուխ գյուղի տարածքում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 1 զինծառայող վիրավորվել է․․․
14-ամյա աղջիկ, 11-ամյա տղա․ ռուսաստանցի զինվորների բռնաբարությունները
...ասել են՝ այնպես են բռնաբարելու, որ ոչ մի տղամարդու հետ չցանկանան սեռական հարաբերություն ունենալ, որ ուկրաինացի երեխաներ չծնվեն
Պարլամենտում պահանջեցին սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի կողմից համակարգվող «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են բոյկոտել խորհրդարանի քառօրյա նստաշրջանը և գնալ Ղարաբաղ։ Ազգային ժողովի այսօրվա նիստին (ամբիոնին փակցնելով Ղարաբաղի դրոշը) այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ծափ տվեցին և լքեցին դահլիճը։ թարմացում․ — Ռուս խաղաղապահները արգելել են Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ղարաբաղ․ միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել։ «Ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները: Ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: Այսօր նրանք խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում՝ նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար», - մեկնաբանելով ընդդիմադիրների պերֆորմանսը՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ելույթ ունեցավ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինելու Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել Ազգային ժողովի ամբիոնում՝ այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն, այս դրոշի ու Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն` զբաղված են եղել միայն թալանով»։ Վերջինս հանեց ամբիոնին փակցված արցախյան քառագույնը։ Արտահայտվեց նաև Գուրգեն Արսենյանը․ — Դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին․ տեղեկացնում եմ, որ գործողությունները, որ իրականացնում է աջ թևին նստած քաղաքական գործիչների բազմությունը, հղի է լուրջ վտանգներով Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված ջանքերը տորպեդահարելու ակտիվ փորձ է իրականացվում․․․ Պահանջում եմ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից՝ վերանայել այն սկզբունքները և այն աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների միջև գործընթացում։ Պահանջում եմ նաև, որպեսզի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները։ Պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ, ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև, որը մեզ տվել է մանդատ և ասել՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմին կամ արկածախնդիր ղեկավարներին, որ խաղան ՀՀ անվտանգության հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ստեղծեն։ Պահանջում եմ ևս մեկ անգամ ու սթափության կոչ եմ անում ՀՀ ղեկավարությանը, այդ թվում նաև մեզ։
Դեմենցիա, վտարակ, պրավալ, ռազմականացում, դևալվացիա, հարացույց
Եթեթր, տարհանում, տեղորոշիչ, տեսահոլովակ․․․․
Ռուսաստանցի հոգեբանները որպես «Հայաստանի հոգեբաններ»
Ռուսաստանցի հոգեբանները հայտնագործում են հայաստանյան «շուկան»․․․
Մեղադրյալ ԱԻ նախարարին փոխարինեց տեղակալը
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։