Հաշվապահը ինֆեկցիոնից 345 միլիոն փոխանցել է իր հաշվին
Մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տվել ՝ վերականգնելով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին պատճառված վնասի մի մասը
«Ղարաբաղի համար» իբր թե «կամավոր»
Ադրբեջանական ընկերությունների որոշ ղեկավարներ չեն էլ թաքցնում, որ որոշել են «առատաձեռնություն պարտադրել» ենթականերին․․․
Հայաստանի «գիտությունը» փող է ուզում, որովհետև «Բայրաքթար»
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, վստահ է՝ գիտությունը պետք է լինի բանակի հետ, «ինտելեկտները դեպի բանակ բերելը» պետք է լինի առաջնահերություն, գիտության պատվիրատուն պետք է լինի ՊՆ-ն։ «Մենք ֆիզիկայի բնագավառում փայլուն գիտնականներ ունենք, դրսում արժեքներ ստեղծող, բայց նրանց պետք է տեղափոխել Հայաստան, կարևոր չէ՝ Լոնդոնում են, թե ԱՄՆ-ում, նրանք օրգանապես պետք է կապված լինեն մեր անվտանգության համակարգի հետ, և դրա պատվիրատուն պետք է լինի ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պետք է պատվերներ իջեցնի», - «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորհրդարանական լսումների մեկնարկին հայտարարեց պաշտոնյան։ Լսումներին ելույթ ունեցող գիտնականների զգալի մասը նրա հետ, թերևս, համակարծիք էին։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ճիշտ է, նշել էր, որ պետք է կարևորել ոչ միայն ռազմամթերքը, այլև հոգևոր, հումանիտար անվտանգությունը․ «Ինչքան էլ մեզ դուր չգա այսօրվա իրավիճակը, պետք է այնքան քաջություն, մտավորականին վայել սառնասրտություն ունենանք, որ դեպքերին տանք ճիշտ գնահատական։ Սա լուրջ գիտություն է, ուզում եք անունը դրեք դիվանագիտություն, թե այլ գիտություն»։ Նախարարը նաև վհատեցրեց՝ գիտության ոլորտում հրաշքների պետք չէ սպասել՝ ֆինանսավորումը շատ փոքր է։ Այս տարվա համար, օրինակ, ընդհամենը 13 միլիարդ դրամ է հատկացվել։ Երիտասարդ և տաղանդավոր կադրերի արտահոսքը նման պայմաններում բնական է՝ «գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում, և ճիշտ են անում»: Թեման զարգացրեց նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Ղարաբաղյան 44-օրա պատերազմում հայկական կողմի զոհերի, կորուստների 90%-ը, ըստ նրա, պայմանավորված էր հակառակորդի տեխնոլոգիական առավելությամբ․ «Թուրքիայում ՀՆԱ-ի 2%-ը հատկացվում է գիտությանը։ Մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվել է 270 մլն դոլար, այդ գումարը մեր գիտությանը հատկացված միջոցն է՝ 10 տարվա ընթացքում», - նշեց գիտնականը։ Գիտությունը զարգացման համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն, պետության պատվեր և այլն։ Գիտությանը ներկայում հատկացվող գումարը, որը կազմում է ՀՆԱ-ի 0,25%-ը, Մարտիրոսյանի կարծիքով, ոչ թե ֆինանսավորում է գիտությունը, այլ պահպանում գիտական կազմակերպությունները, որոնք սովետական շրջանում զբաղվում էին գիտությամբ։ Գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է՝ Հայաստանի միջին աշխատավարձի կեսը։ ԳԱԱ աշխատողների 2/3-ը, ըստ նրա, ստանում է մինիմալ աշխատավարձ։ Ակադեմիկոսի համոզմամբ՝ այն երկրները, որոնք գիտության զարգացմանը տալիս են ՀՆԱ-ի 1 %-ից էլ քիչ գումար, չեն կարող ակնկալել, որ գիտությունը ազդելու է տնտեսության վրա։ Մարտիրոսյանը շեշտեց նաև կրթության, ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակության արմատական վերանայման անհրաժեշտությունը։ «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանն հավելեց՝ ներկա վիճակագրությունից դատելով՝ 2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու։ Հայաստանում գիտությամբ զբաղվողների 40%-ը կենսաթոշակային տարիքի են, վերջին տարիների ընթացքում գիտնականների քանակը 7 անգամ նվազել է, իսկ գիտության զարգացման ծրագրերը մնացել են առանց ներդրումների․ «30 տարվա ընթացքում մեր պետության գիտության քաղաքականությունը բերել է դրա վերացմանը»։ Գիտությանը նվիրված մոտ 4 ժամանոց լսումները ավարտվեցին «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի ելույթով, որը կարելի է լսել ստորև․
Ռուսաստանյան ցույցերի ռեպրեսիվ թվաբանությունը
Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում երեկ բերման է ենթարկվել 5414 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ։
Հայաստանի 270 գյուղերում մանկապարտեզ չկա․ ԿԳՄՍ-ն «այլընտրանք» է խոստանում
Քանի որ այդ համայնքներում երեխաների թիվը հիմնականում քիչ է, դասական մանկապարտեզների հիմնումն այդտեղ «ծախսարդյունավետ չէ»․․․
Ինքնաթիռով կարելի է, մեքենայով՝ ո՞չ․ ցույցեր Ախալքալաքում
Հիմնական պահանջը Ռուսաստանի և Հայաստանի հետ ցամաքային սահմանների բացումն է։ Ցուցարարները նշում էին, որ այդ հարցով գրավոր դիմել են Վրաստանի վարչապետին։
Կես միլիարդ դրամի հին զենք են նաղդել․ մանրամասներ ԱԱԾ-ից
Դավիթ Գալստյանը, ով հայտնի է նաև Պատրոն Դավո մականունով, ՊՆ-ի վաճառել է 523.089.000 դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլար ոչ պիտանի․․․
«Ոչ մի թիզը» հողի մասին չէր, այլ՝ փողի
Ուշքի գալու համար Ադրբեջանին ժամանակ էր պետք։ Իսկ Հայաստանում, «հաղթողականության» անվան տակ, այդ պատուհանն օգտագործվում էր որպես անխնա թալանի հնարավորություն։
Շուռնուխում և Որոտանում տուն կորցրած բնակիչները կփոխհատուցվեն
Տունը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անգամ կստանա միանվագ 300 000 դրամ աջակցություն։ Կկառուցվեն նոր տներ․․․
Պատվաստված օտարերկրացիներն արդեն կարող են Վրաստան գնալ
Փետրվարի 1-ից Վրաստանը հեշտացնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները։
Ալիևը դժգոհ էր․ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնանկ է արվել
Սադիգովի նախկին պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել։
Լեհաստանում կանայք նորից փողոց են դուրս եկել՝ ընդդեմ աբորտների արգելքի
Հոկտեմբերի 22-ին ընդունված դատական որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 28-ից։