2026 թ. հունիս 3, չորեքշաբթի
Ահաբեկչության հետևանքով Վիեննայում զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ

Ահաբեկչության հետևանքով Վիեննայում զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ

Նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայում խուզարկությունների և ձերբակալությունների շարք է սկսվել։ Երեկ ուշ երեկոյան Ավստիայի մայրաքաղաքում մի քանի զինված գրոհայիններ հրաձգություն են սկսել միաժամանակ 6 տարբեր վայրերում, այդ թվում՝ Վիեննայի սինագոգի մոտակայքում: Առաջին կրակոցները հնչել են տեղական ժամով 20։00-ին։ Ավստրիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 4 մարդ է մահացել։ Վիրավորների թիվը 17 է, նրանցից 7-ը՝ ծանր վիճակում։ Կան սպանված ոստիկանի մասին չհաստատված տեղեկություններ։ https://twitter.com/AlexandreKrausz/status/1323361394310471687 Ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը այսօր առավոտյան հայտնել է, որ զոհվածներից երկուսը տղամարդ է, մեկը՝ կին։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է չորսի․ վիրավորներ կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանների արձակած կրակողներից դեպքի վայրում սպանվել է նաև գրոհայիններից մեկը։ Ներքին գործերի նախարարն ասել է, որ նախնական հետաքննության տվյալների համաձայն՝ սպանվածը համակրել է «Իսլամական պետության» խմբերին։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ խոսքը 20-ամյա ջիհադիստ Ֆեյզուլա Քույթիմի մասին է, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու նպատակով Սիրիա մեկնելու փորձի հետո 2019 թվականի ապրիլին դատապարտվել էր 22 ամսվա ազատազրկման։ Նույն թվականի դեկտեմբերին նա համաներումով ազատ էր արձակվել։ Ահաբեկիչներից մի քանիսը երկար փոխհրաձգությունից հետո ձերբակալվել են երեկ գիշերը, գրոհայիններից մեկը փախուստի է դիմել։ https://twitter.com/NikhilCh_/status/1323377709527912448 Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել են նաև նրանց հետ փոխկապակցված տասնյակ անձինք։ Իրավապահ մարմինները փորձում են պարզել նրանց կապը արմատական իսլամիստական խմբավորումների հետ։ Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ բերման ենթարկվածների թվում կարող են լինել նաև Հյուսիսային Կովկասից Վիեննա տեղափոխված քաղաքացիներ։ Ավստրիայի ՆԳՆ Կարլ Նեհամմերը և կանցլերը Սեբաստիան Կուրցը երեկ գիշերը ելույթ են ունեցել և տեղի ունեցածը որակել որպես ահաբեկչություն։ Ներքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել բնակիչներին նոյեմբերի 3-ին մնալ տանը, խուսափել քաղաքի կենտրոնից և մարդաշատ այլ վայրերից։ Տրասպորտի աշխատանքը մասնակիորեն սահմանափակվել է։ Կրթական հաստատություններ այցելելը հայտարարվել է ոչ պարտադիր։ Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը գիշերն իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին։ «Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի», - հայտարարել է Մակրոնը:

Պատերազմ Ղարաբաղում, օր 37-րդ (նոյեմբերի 2)

Պատերազմ Ղարաբաղում, օր 37-րդ (նոյեմբերի 2)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 46 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

Պատերազմ Ղարաբաղում, օր 36-րդ (նոյեմբերի 1)

Պատերազմ Ղարաբաղում, օր 36-րդ (նոյեմբերի 1)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 46 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

Պատերազմ Ղարաբաղում, օր 35-րդ (հոկտեմբերի 31)

Պատերազմ Ղարաբաղում, օր 35-րդ (հոկտեմբերի 31)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 44 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են դիտավորյալ չթիրախավորել բնակչությանը (և ոչ միայն)

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են դիտավորյալ չթիրախավորել բնակչությանը (և ոչ միայն)

...ներգրավվել ռազմի դաշտում մնացած դիերը հավաքելու աշխատանքներին՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելով․․․

Պատերազմ Ղարաբաղում, օր 34-րդ (հոկտեմբերի 30)

Պատերազմ Ղարաբաղում, օր 34-րդ (հոկտեմբերի 30)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 43 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

ԱՄՆ-ից․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին

ԱՄՆ-ից․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին

․․․կողմերը պետք է պահպանեն համաձայնեցված հրադադարը․ «Սա հատկապես վերաբերվում է Ադրբեջանին»։

Երկրաշարժ Թուրքիայում և Հունաստանում․ լրացված

Կան ավերվածություններ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ահմետ Օղուտ․ Հանրային հայտարարություն՝ ցուցահանդեսն անհապաղ փակելու պահանջով

Ահմետ Օղուտ․ Հանրային հայտարարություն՝ ցուցահանդեսն անհապաղ փակելու պահանջով

Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ իմ աշխատանքը քաղաքական գործիքավորումների զոհը դառնա...

Պատերազմ Ղարաբաղում, օր 33-րդ (հոկտեմբերի 29)

Պատերազմ Ղարաբաղում, օր 33-րդ (հոկտեմբերի 29)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 41 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

Պատերազմ Ղարաբաղում, օր 32-րդ (հոկտեմբերի 28)

Պատերազմ Ղարաբաղում, օր 32-րդ (հոկտեմբերի 28)

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1065 զինծառայող և 41 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։

Ծաղրանկարները՝ Ֆրանսիայի հետ «հակամարտելու» առիթ

Ծաղրանկարները՝ Ֆրանսիայի հետ «հակամարտելու» առիթ

Ով ումից նեղացավ և ինչ կապ ունի Charlie Hebdo-ն