2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Հազարավոր հայաստանցիներ սննդի քարտեր կստանան

Գումարը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ամսական 9 հազար դրամ, կփոխանցվի բանկային քարտին...

Լաչինի միջանցքը բացողները փակեցին Տիգրան Մեծի փողոցը

Լաչինի միջանցքը բացողները փակեցին Տիգրան Մեծի փողոցը

Տիգրան Մեծ պողոտան փակած «խաչակիրներից» 14-ը բերման է ենթարկվել, երթևեկությունը վերականգնվել է։ Ցուցարարները շուտով կմեկնեն սահման։ «Խաչակիրներ» ջոկատի անդամներ ներկայացող տղամարդիկ ցերեկվանից կառավարության մոտ էին՝ պահանջում էին բացել Լաչինի միջանցքը։ «Եթե մինչև ժամը 18։00-ն Լաչինի ճանապարհը չբացվի, մենք կգնանք Արցախ, կբացենք այդ ճանապարհը», - ասում էր համանուն ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Ցուցարարները ներկայանում էին որպես «կռվող տղերք», «ազատամարտիկներ» և պահանջում էին, որ կառավարությունը իրենց զինի։ Ավելի ուշ Լաչինի միջանցքը բացողները փակեցին երևանյան հրապարակին հարող փողոցը։ 14 մարդ ուժով բերման ենթարկվեց, 2-ը՝ քաշքշուկում վատացավ։ Քիչ անց երթևեկությունը վերականգնվեց։ Հրապարակում մնացածներն այժմ ավտոբուսների են սպասում, նախատեսում են մեկնել Կոռնիձոր։ տե՛ս նաև Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու

Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու

Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու

— Դիմում եմ Ռուբեն Վարդանյանին՝ ունե՞ք ուրիշ առաջարկ։ Ձեր նպատակը ո՞րն է։ Արցախցիներին տարհանել, որ Հայաստանում․․․

Գաֆեսճյանի ընկերությունը 10 միլիոն դոլարով գցել է Հայաստանին

2005-ին «Հայֆիլմը» 350 մլն դրամով վաճառվել էր «Armenia Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող

Ադրբեջանը խոստանում է դատել հայազգի տղամարդկանց

Ադրբեջանը խոստանում է դատել հայազգի տղամարդկանց

Վագիֆ Խաչատրյանը Մեշալիի գործով անցնող 9 մեղադրյալներից մեկն է, մյուսներին շարունակում են հետախուզել

Ռաշիդ Բեգլարյանը խմած էր․ Ղարաբաղի ԱԱԾ

61-ամյա տղամարդը դուրս է եկել Հին շեն գյուղից, ոգելից խմիչքի ազդեցության տակ մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

fuck the space տարածքը ավելի կարևոր է, քան արվեստագետը

Ապրելով, ուսանելով ու ստեղծագործելով խտրականությանը զուգահեռ․ զրույց ուսանողի հետ

- Հենց այդ թեման բացվում է, անգամ եթե ուսանողների մասին չենք խոսում, այլ ինչ-որ գրողի մասին, որը գեյ է եղել․․․

Դիրիժորից և նախկին դեսպանից բացի նաև գործարարի են կալանավորել

Դիրիժորից և նախկին դեսպանից բացի նաև գործարարի են կալանավորել

Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի գործով քիչ առաջ կալանավորել են նաև գործարար Արմեն Պետրոսյանին։ Հուլիսի 29-ին ձերբակալված հայր և որդի Սմբատյանների դատը երեկ էր՝ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։ Նույն խափանման միջոցն է ընտրվել նաև բիզնեսմենի նկատմամբ։ Երեքն էլ անցնում են առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով։ Նախկին դեսպանը մեղադրվում է խարդախության կազմակերպման, մյուսները՝ իրականացման մեջ։ Ըստ Գլխավոր դատախազության, նրանց գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ հափշտակվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Դատախազության հաղորդմամբ՝ Արմեն Սմբատյանը, դիրժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արմեն Պետրոսյանը 2012-ին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր, խարդախությամբ հափշտակել են «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ-ն, որը շուկայական արժեքը 166 մլն 103 հազար դրամ է գնահատվել: Այն ժամանակվա Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն, ըստ դատախազության, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով՝ նույն թվականին «Սոխոսենթր» ընկերության հետ (ՍՊԸ-ն հիմնվել է Արմեն Սմբատյանի ազգականի կողմից) կնքել է «Գույքի օտարման և գրավի», «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր»-ի կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը։ «Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊԸ բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս», - նշել է գերատեսչությունը։ թարմացում — Ըստ Գլխավոր դատախազության՝ հանցագործությունը տեղի է ունեցել դեռ 11 տարի առաջ։ Հայր և որդի Սմբատյանների փաստաբանը բողոքել է՝ ինչո՞ւ են արդեն երեք տարի քննում մի գործ, որի վաղեմության ժամկետներն անցել են։ «Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը ինչ-որ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով», - գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Գլխավոր դատախազությունից հակադարձել են՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, քանի որ նրանք հափշտակել են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հողամասը, որտեղ նրանց պատկանող ՍՊԸ-ն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և հավաստիացրել, որ պատրաստ է նաև դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել, բայց, խոստումներին հակառակ, այդ տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել։ Իրավապահները նշել են նաև, որ հայր Սմբատյանը, չցանկանալով որդու անունը կապել բիզնեսի հետ, իր ազգականներից մեկին համոզել է Սերգեյ Սմբատյանի համար հիմնադրել «Սոխոսենթր» ընկերությունը։ Ազգականից բացի, ընկերության մյուս համահիմնադիր է դարձել մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանի մտերիմը։ Հիմնադրումից ընդամենն օրեր անց էլ «Սոխոսեթրի» այն ժամանակվա տնօրեն, այժմ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ղեկավարող Նիկոլայ Կոնստադյանը քաղաքապետին է ներկայացրել այդպես էլ չիրականացված ներդրումային նախագիծը։ Հասմիկ Պողոսյանը, թեև տեղյակ է եղել մշակութային համալիրի փոխարեն բիզնես կենտրոնի կառուցման ծրագրի մասին, չի առարկել, և վերջում ստացվել է, որ կառավարությունը հավանություն է տվել մասնավոր բիզնես կենտրոնի կառուցման ծրագրին։ Ըստ իրավապահների՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2012-ին Սմբատյաններին է օտարել այդ տարածքը, իսկ 4 տարի անց՝ 2016-ին, նրանք հնարավորություն են ունեցել առանց կառավարության ծրագիրն իրագործելու պարտավորության, տարածքը սեփականացնել ընկերության անվամբ՝ այդպիսով պետությանը պատճառելով ավելի քան 966 միլիոն դրամի վնաս։ Դիրիժորն ու նախկին դեսպանը մեղադրանքը չեն ընդունում։

Դեպի խաղաղություն

Պուտինը ատում է Փաշինյանին։ Դա ազդում է արցախյան խնդրի վրա, Կրեմլը անընդհատ դեմ է տալիս Երևանի անօգնականությունը։ Քոչարյանը մտածում է, որ Պուտինը իրեն չի ատում․․․

Փոխգնդապետի մահվանից հետո քննում են բժիշկներին․ մարզպետի օգնականը բանտում է

Փոխգնդապետի մահվանից հետո քննում են բժիշկներին․ մարզպետի օգնականը բանտում է

Փորձելու են պարզել՝ փոխգնդապետի մահը բժշկական սխալի՞, թե՞ Տրդատ Սարգսյանի օգնականի բռունցքի հարվածի հետևանք է

Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է

Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է

Բաքուն հայտարարել է, թե նա մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ․․․