Էրեբունու ոստիկանները մարդկանց են ծեծել․ Դատախազությունը հաստատեց
Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի էին ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին։ Դեպքից կես տարի անց ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազությունը հրապարակել է միջադեպի պաշտոնական վարկածը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 9-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Ըստ դատախազության, ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի, վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություններ են հնչել: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել վկա Մ.Ե.-ին և միջանցքում պարզաբանում պահանջել: «Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, ովքեր իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Մ.Ա.-ի և միջադեպին ներկա՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Ցկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ միասին՝ խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», - գրել է Դատախազությունը։ Օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Էրեբունու բաժանմունքում ծեծի ենթարկված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի պաշտպանն ավելի վաղ պատմել էր Epress.am-ին, որ վիճաբանությունը հրահրած վկան ևս ոստիկանության աշխատակից է։ Փաստաբաններին ծեծել են անչափահասներից մեկի և հիշատակված ոստիկանի առերեսումից հետո։ Առերեսման ժամանակ անչափահաս վկան՝ հիշյալ օպերի (դատախազության հաղորդագրությունում նրա մասին գրում են «վկա Մ․Ե․») ներկայությամբ ցուցմունք է տվել և պատմել, թե ինչպես են ոստիկանները նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ («գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծել, գետնին պառկացրել, ոտքերով սեղմել և այլն») իրենց բերման ենթարկել բաժին: «Առերեսվող վկա օպերլիազորը, ընկալելով, որ անչափահասը ցուցմունքներ է տալիս նաև իր գործողությունների վերաբերյալ և փաստաբանն էլ, իր հերթին, հանգամանքների պարզաբանման համար հարցադրումներ է իրեն ուղղում, սկսել է լարվել, վիրավորել փաստաբանին, հետո արդեն հարձակվել ու բռնություն են գործադրել փաստաբանների վրա», – Epress.am-ին ասել է ծեծի ենթարկված փաստաբանների պաշտպանը։ Ըստ նրա՝ 16-17 տարեկան երիտասարդներին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատողները բերման են ենթարկել՝ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տուժող են ճանաչվել այն նույն ոստիկանները, որոնք մեկ օր անց խմբակային ծեծի են ենթարկել փաստաբաններին։ Միջադեպից ամիսներ ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել նաև փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Հուլիսին փաստաբանների պալատը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։
Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա
Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիայի կազմակերպած ցույցից հետո կալանավորել են․․․
Ադրբեջանը հաստատում է ռուսական արտահոսքն և սպառնում․ հայերը հերքում են
Լավրովը առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, իսկ մեկ օր անց՝ վերաբացել նաև Լաչինի ճանապարհը, բայց․․․
Պաշտոնյաները ասելիք չունե՞ն աղետալի ավտովթարի մասին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ուղևորափոխադրող Volkswagen-ը և բեռնատարը․ 11 մարդ է զոհվել, կան տուժածներ
«Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել
Երկու զինծառայողներն էլ Արարատի մարզում են եղել
Կառավարության մի թևը Սնուփ Դոգին է բերում, մյուսը՝ ռեյդեր անում
Կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար է հատկացրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար
Խաչ քշելու համար Երևանում համերգ են արգելել
․․․քանի որ խմբի ֆրոնտմենը «անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ»․․․
Մեր հաշվին գործող տերտերներին հանեք բանակից․ նամակ
Ճեմարան ավարտած երիտասարդներ պարզ՝ տղայական մտածելակերպով օժտված, որոնք որևէ մասնագիտական փորձառություն չունեն․․․
Հեղափոխության ժառանգության ոչնչացումը որպես ռուսական ներխուժման գաղափարախոսություն
«Դուք դեկոմունիզացիա եք ուզո՞ւմ: Դե ինչ՝ մեզ դա առավել քան գոհացնում է»
Հազարավոր հայաստանցիներ սննդի քարտեր կստանան
Գումարը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ամսական 9 հազար դրամ, կփոխանցվի բանկային քարտին...
Լաչինի միջանցքը բացողները փակեցին Տիգրան Մեծի փողոցը
Տիգրան Մեծ պողոտան փակած «խաչակիրներից» 14-ը բերման է ենթարկվել, երթևեկությունը վերականգնվել է։ Ցուցարարները շուտով կմեկնեն սահման։ «Խաչակիրներ» ջոկատի անդամներ ներկայացող տղամարդիկ ցերեկվանից կառավարության մոտ էին՝ պահանջում էին բացել Լաչինի միջանցքը։ «Եթե մինչև ժամը 18։00-ն Լաչինի ճանապարհը չբացվի, մենք կգնանք Արցախ, կբացենք այդ ճանապարհը», - ասում էր համանուն ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Ցուցարարները ներկայանում էին որպես «կռվող տղերք», «ազատամարտիկներ» և պահանջում էին, որ կառավարությունը իրենց զինի։ Ավելի ուշ Լաչինի միջանցքը բացողները փակեցին երևանյան հրապարակին հարող փողոցը։ 14 մարդ ուժով բերման ենթարկվեց, 2-ը՝ քաշքշուկում վատացավ։ Քիչ անց երթևեկությունը վերականգնվեց։ Հրապարակում մնացածներն այժմ ավտոբուսների են սպասում, նախատեսում են մեկնել Կոռնիձոր։ տե՛ս նաև Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու
Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու
— Դիմում եմ Ռուբեն Վարդանյանին՝ ունե՞ք ուրիշ առաջարկ։ Ձեր նպատակը ո՞րն է։ Արցախցիներին տարհանել, որ Հայաստանում․․․