2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Փետրվարի 23-ի ռուսական բանակն այլևս չկա, Ուկրաինան սառում է

Փետրվարի 23-ի ռուսական բանակն այլևս չկա, Ուկրաինան սառում է

Ուկրաինայում սառնամանիքներ են, ռազմագետները զգուշացրել էին, որ հենց այսպիսի եղանակն է նպաստավոր ձմեռային հարձակումների համար․․․

Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Ռուբեն Վարդանյանը դժգոհ է մեծահարուստների պահվածքից

Հունվարի 1-ից մոլորված արցախցին վերադարձավ շոույով

Հունվարի 1-ից մոլորված արցախցին վերադարձավ շոույով

Ադրբեջանական մամուլը տեսանյութեր է տարածել, թե ինչպես է Արցախի բնակիչը «Էկոակտիվիստների» մոտով անցնում արցախյան կողմ․․․

Էրդողանը կտրել է քրդական կուսակցության ֆինանսավորումը

Էրդողանը կտրել է քրդական կուսակցության ֆինանսավորումը

2023-ի նախագահական ընտրություններից առաջ կուսակցության թիրախավորումը կապված է Էրդողանի մրցակիցներից մեկը լինելու հետ․․․

Հայաստանը կօգնի երեխա ունենալ օժանդակ տեխնոլոգիաներով

․․․անկախ բնակության վայրից, սոցիալական և ամուսնական կարգավիճակից

Հայ տերտերի գույքը հետաքրքրել է նաև դատախազությանը

Հայ տերտերի գույքը հետաքրքրել է նաև դատախազությանը

Սրբազանը արդարացվել է Աֆրիկյան ադամանդների օֆշորային գործով

Աշխարհն ու ՌԴ-ն պետք է մի բան անեն Լաչինում. Փաշինյան

Աշխարհն ու ՌԴ-ն պետք է մի բան անեն Լաչինում. Փաշինյան

«Առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից»․․․

Թարմացում՝ Սիրիայի, օգտվող պետությունների և քրդերի մասին

Թարմացում՝ Սիրիայի, օգտվող պետությունների և քրդերի մասին

ռուս-թուրքական պարեկություն Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ հայտարարել է Հուլուսի Աքարը։ Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, դա անցած շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների գլխավոր պայմանավորվածություններից մեկն է։ «Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են, որ համատեղ կենտրոնների ստեղծումը, համատեղ պարեկային ծառայությունն ու փորձագետների հանդիպումները շարունակվելու են», - Թուրքիայի խորհրդարանում այսօր հայտարարել է Աքարը։ Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում համատեղ թուրք-ռուսական պարեկության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2019-ին՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ։ 2022-ի վերջին, սակայն, պարեկային մի շարք շրջայցեր տապալվել են։ Թուրքական զորքերը պարբերաբար ռմբակոծում են Սիրիայի և Իրաքի հյուսիսը․ քրդական ուժերը սա ռազմական ագրեսիա են համարում, Անկարան՝ «հակաահաբեկչական գործողություն»։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ասադի դեմ պայքարող ուժերին «Թուրքիան շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը և սիրիացի ժողովրդին», - գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նախօրեին նա հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր դաշինքի նախագահ Սալեմ Ալ-Մեսլեթի, սիրիական բանակցային խմբի ղեկավար Բադր Ջամուսի և ընդդիմության կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդուլռահման Մուստաֆայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում։ Չավուշօղլուն տեղեկացրել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, որ հունվարին կարող են տեղի ունենալ իր և իր սիրիացի պաշտոնակցի՝ ԱԳ նախարար Ֆայսալ Միկդադի բանակցությունները։ Թուրք դիվանագետը, սակայն, հավաստիացրել է՝ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ընդդիմադիր ուժերին։ Հունվարի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի է ունեցել Սիրիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումը՝ առաջինը անցած 11 տարիների ընթացքում։ 2011 թվականից՝ Թուրքիայի սիրիական հակամարտության մեջ ներքաշվելուց հետո (Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, Ռուսաստանը աջակցում է Ասադին), Անկարայի և Դամասկոսի միջև շփումները փաստացի սառեցվել են։ Թուրք-սիրիական բանակցությունների վերականգնումը լուրջ անհանգստություններ է հարուցում Սիրիայի ընդդիմության շրջանում։ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի վերահսկողության գոտում գործող զինված կազմակերպությունները մտահոգված են, որ թուրք դաշնակիցները կարող են հաշտեցման գնալ Բաշար Ասադի կառավարության հետ։ զորքեր և բանակցություններ 2022-ի տարեվերջին Ռուսաստանում տեղի ունեցած՝ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ բանակցությունները մամուլում շրջադարձային են որակում։ Բանակցությունների արդյունքների մասին ստույգ տեղեկություններ չկան․ կողմերը հաղորդել են, որ հանդիպումները շարունակական կլինեն։ Սիրիական (իշխանամետ) «Ալ Վաթան» պարբերականը պնդում է, թե մոսկովյան բանակցությունների արդյունքում Անկարան պատրաստակամություն է հայտնել դուրս բերել Սիրիայի հյուսիսում տեղակայված իր զորքերը։ Դրա դիմաց, ըստ թերթի, Դամասկոսը պարտավորվել է համագործակցել Թուրքիայի հետ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող և Միացյալ Նահանգների դաշնակիցը համարվող քրդերի դեմ «հակաահաբեկչական» պայքարում։ «Կողմերը ընդգծել են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց որակվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ԱՄՆ-ի և Իսրայելի խամաճիկն է, որը պետք է դիտարկվի որպես լրջագույն սպառնալիք թե Սիրիայի, թե Թուրքիայի համար», - «Ալ Վաթան»-ին մեջբերել է «Ազատությունը»։ Թուրքական մամուլը, սակայն, գրում է, որ Անկարան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու մտադրություն չունի։ թուրքական ներխուժման նախերգանք Սիրիայի քրդաբնակ շրջանների ապագան մնում է անորոշ։ Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Սիրիայի հյուսիսում կրկին էսկալացվել է։ Անկարայում խոսում էին Թուրքիային սահմանամերձ սիրիական շրջանների երկայնքով 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու և օդային հրթիռակոծությունները ցամաքային հարձակմամբ ամփոփելու մտադրության մասին։ Սիրիական Քուրդիստանի դեմ երկարամյա ռազմական ագրեսիան Անկարան «հակաահաբեկչական գործողություն» է համարում։ «Ազատությունը»՝ հղվելով Լիոնի համալսարանի դասախոս, արևելագետ Ֆաբրիս Բալանշենի մեկնաբանությանը, գրում է՝ Սիրիան, Թուրքիան և Ռուսաստանը նպատակ ունեն վերացնել առավելապես քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերը»՝ զինված խմբավորում, որը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում է Արևմուտքի հետ։ «Անկարան ցանկանում է վերացնել «քրդական սպառնալիքը»՝ պարզ ասած արտաքսել Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին։ Մոսկվայի համար սա Միացյալ Նահանգների դաշնակիցներին վերացնելու հարց է։ Իսկ Բաշար Աասադը, քրդերի դեմ գործելով, երկու նպատակ է հետապնդում՝ հետ բերել այն տարածքներն ու նավթով հարուստ շրջանները, որոնք կենտրոնական իշխանության վերահսկողության տակ չեն», - AFP-ի հետ զրույցում նշել է ֆրանսիացի փորձագետը։ Բալանշեի խոսքով՝ եթե քրդերը չկատարեն Անկարայի պահանջը և իրենց ուժերը Թուրքիայի հետ սահմանից 30 կիլոմետրով հետ չքաշեն, «Մոսկվայի հանդիպումը թուրքական ներխուժման նախերգանքը կդառնա»։ Արևմտյան մամուլն այս կոնտեքստում հիշեցնում է նաև 2023 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների և Էրդողանի վարկանիշի անկման մասին։ Եթե Անկարան վերահսկողության տակ առնի Սիրիայի սահմանամերձ շրջանները (այսպես կոչված «անվտանգության գոտին») և վերաբնակեցնի դրանք սիրիացի փախստականներով, սա էական առավելություն կտա Էրդողանին։ Թուրքիան Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկիրն է (ավելի քան 3․5 միլիոն մարդ)․ փախստականներին հետ ուղարկելու խոստումներ են հնչում նաև ընդդիմադիր ճամբարում։

Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

Մոսկվան հայտարարում է, որ բանակցություններում էական առաջընթաց չկա․ «Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան հանքավայրերի․․․»

Թուրքիան հարգեց Սիրիայի ամբողջականությունը Մոսկվայում

12 տարի դադարից հետո Թուրքիայի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպել են՝ Ռուսաստանի միջնորդությամբ

Հայաստանի ինքնիշխանության վրա կասկածողներին սպառնում են օրենքի փոփոխությամբ

Հայաստանի ինքնիշխանության վրա կասկածողներին սպառնում են օրենքի փոփոխությամբ

Կառավարությունն առաջարկում է քրեորեն պատժելի արարքների շարքին դասել նաև ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունները կամ հրապարակային կոչերը: Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով։ «Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները պատժվելու են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները, կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»,- ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Գործող օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականությունը (բռնի) խախտելու, նաև՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Այս շարքը այժմ համալրվելու է նաև ինքնիշխանությունից (բռնի) հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերը։ Հիմնավորմա մեջ նշվում է, թե հեղինակավոր միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը և պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ է համարվում, եթե կարծիքի արտահայտումը (հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը և կարծիքի արտահայտման այլ ձևերը) ուղղված է բռնության հրահրմանը կամ նման սպառնալիք է պարունակում: Համեմատական փորձի ուսումնասիրությունը, ըստ այս Հայաստանի արդարադատության նախարարության, ցույց է տալիս, որ «եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի համար»։ Նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով, նախագծի՝ դրական եզրակացություն ստանալու դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու — ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործարելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմափակելուն ուղղված գործողությունները, — նման գործողություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը։

Ռուսաստանից արձագանքում են Փաշինյանի և Գրիգորյանի հայտարարություններին

Ռուսաստանից արձագանքում են Փաշինյանի և Գրիգորյանի հայտարարություններին

Ռուս խաղապահներին ուղղված քննադատությունն անընդունելի է․․․