Պատերազմը, խաղաղությունը և ապագան մեդիայում․ քննադատական դիսկուրս վերլուծության փորձ
Մեդիան միշտ ունի և անում է իր ընտրությունը՝ լինի դա գաղափարական, արժեքային, թե քաղաքական շահից դրդված․․․
Փաստաբանները պահանջում են, ոստիկանները պարզաբանում
Փաստաբանների պալատը պահանջում է դադարեցնել Էրեբունու բաժնի պետի տեղակալի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները․․․
Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին
Թողարկումը վերաբերում էր 16 և 21-ամյա երիտասարդների ինքնասպանության դեպքին, որը կապվել է նրանց սեռական կողմնորոշման հետ․․․
Շրջափակված Ղարաբաղում Սահմանադրություն են փոխում
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում, հայտնում են նրա աշխատակազմից։ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»: Փետրվարի 13-ին Ղարաբաղի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել», - ասված է Արցախի Սահմանադրության մեջ: Օրեր առաջ Ղարաբաղի նախագահը, իսկ ավելի ուշ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ճեղքել էին» շրջափակումը և մեկնել Մոսկվա՝ ասում էին ղարաբաղցի ընդդիմադիրները։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում։ Մոսկովյան այցերի օրակարգերը հայտնի չեն։ Դեռևս 2022-ի տարեվերջից՝ արդեն շրջափակման պայմաններում, Ղարաբաղում խոսում էին ներքաղական ճգնաժամի՝ հնարավոր արտահերթ ընտրությունների, Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի, նախագահ-պետնախարար պայքարի մասին։ Անցյալ տարի Վարդանյանը հերքել էր այս տեղեկությունները։ Մեկ ամիս առաջ էլ՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը, Հարությունյանը հավաստիացրել էր՝ Ղարաբաղում որևէ ներքաղաքական ճգնաժամ չկա։ Թե ինչպես էր Ղարաբաղը 2016-ին՝ 44-օրյա պատերազմից տարիներ առաջ, փոխում Սահմանադրությունը՝ կարելի է տեսնել այստեղ։
Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին
Ընդդիմության կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները աչք են փակել շինարարական կանոնների խախտումների վրա․․․
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
Բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով․․․
Երևանում Hummer-ը վրաերթի է ենթարկել ոստիկանին,11 ավտո է ջարդել և դիմել փախուստի
Քիչ առաջ իրավապահները հաստատել են՝ Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։ Նրա ինքնությունը պարզվել է։
Ռուսական հրթիռին հաջորդեց Մոլդովայի կառավարության հրաժարականը
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական է ներկայացրել՝ չհայտարարելով պատճառների մասին․․․
Նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից հափշտակել է շուրջ 72 միլիոն դրամ
Արագածոտնի նախկին մարզպետը, ի պաշտոնե, տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին․․․
Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին. փաստաբան, ՄԻՊ (թարմացված)
Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող փաստաբաններին․․․
Ազդել և ազդվել, ոգևորել և ոգևորվել, վարակել և վարակվել
...Դա ուրիշների հետ կիսվելու աշխատանք է, որտեղ ամոթն ու փողը տեղ չեն կարող ունենալ:
Իլոն Մասկի ինտերնետը Ուկրաինայի բանակի համար չէ
Starlink-ը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով. բանկերը, հիվանդանոցները, բնակիչներին ինտերնետով ապահովելու համար...