2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Ակցիա ի պաշտպանության Ամուլսարի՝ Բեյրութի համար բարեգործական «Տրավիատա»-ից առաջ

Ակցիա ի պաշտպանության Ամուլսարի՝ Բեյրութի համար բարեգործական «Տրավիատա»-ից առաջ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։30-ին մի խումբ մարդիկ հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների մոտ՝ համերաշխություն հայտնելու երկու տարի շարունակ Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիներին և հերթական անգամ կոչ անելու կառավարությանը՝ վերջ տալ խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳ-ը։ Ակցիայից կես ժամ անց Ազգային ժողովի բակում պետք է մեկնարկեր Վերդիի «Տրավիատա» բարեգործական համերգը՝ Բեյրութի հայ մշակութային օջախների վերականգման համար։ Ցույցի մասնակիցներն ընդգծում էին՝ ակցիայի իմաստը համերգի խափանումը չէ, այլ՝ Ամուլսարի խնդրին դրա մասնակիցների, պաշտոնյաների և մամուլի ուշադրության գրավումը։ «Բեյրութի իրադարձությունների և Ամուլսարի կապը ակնհայտ է․ փոխանակ լինի աղետ, սգանքու փորձենք օգնել, հիմա՛ կարող ենք կանխել աղետը: Իրադարձություններից երկուսի դեպքում էլ պատճառը բիզնեսի շահերն են և կառավարության ապիկարությունը», - ասված էր ակցիայի անոտացիայի մեջ։ «Պաշտպանել կյանքը․ չլռե՛լ, չհանցակցել», «Բեյրութ և Ամուլսար՝ կառավարության և բիզնեսի հանցակցություն», «Արի թունավորեմ, հետո փող կբաժանեմ, որ բուժվես», «Բարի գործ արեք, Ամուլսարը հանգիստ թողեք» պաստառներով մարդիկ կանգնած էին ԱԺ դարպասների մոտ։ Ակցիայից շփոթված ոստիկանները զեկուցում էին վերադասներին և չէին կողմնորոշվում՝ ինչ անել։ Բերման ենթարկվածներ, ի տարբերություն նախորդ ակցիաների, չեղան։ Բաղրամյան փողոցով անցնող մեքենաների վարորդներն ազդանշաններ էին արձակում՝ ի սոլիդարություն ցույցի մասնակիցների։ Համերգի մեկնարից առաջ՝ ժամը 20։00-ի սահմաններում, ցույցարարները հայտարարեցին, որ ակցիան ավարտված է և պատրաստվում էին հեռանալ տարածքից, երբ նկատեցին, որ ոստիկանները կանգնեցրել են սուլող մեքենաներից երկուսը, վերցրել վարորդների անձնագրերը և սպառնում վարչական ակտ կազմել։ Ճանապարհային ոստիկանություն տարածքում չկար։ Հերթապահող ոստիկանների պատճառաբանությունները՝ ինչի հիման վրա են մտադիր վարչական ակտ կազմել վարորդների նկատմամբ, տարբերվում էին․ մեկն ասում էր, թե ազդանշան արձակելու, մյուսը՝ արգելված տեղում կանգնելու համար։ Քիչ ժամանակ անց ակցիայի վայր ժամանեցին ՃՈ ծառայողները։ Արգելված վայրում կայանելու համար վարորդների նկատմամբ ակտ կազմվեց։ Վարորդների փաստարկները, թե իրենք կայանել են, որովհետև ոստիկանները առգրավել են իրենց փաստաթղթերը, ՃՈ ծառայողները համարեցին անբավարար․ «Կբողոքարկե՛ք համապատասխան ատյաններում»։

Բանտեր դարձած հոգեբուժարաններ․ Վրաստանի փորձը

Բանտեր դարձած հոգեբուժարաններ․ Վրաստանի փորձը

Հետխորհրդային երկրներում հոգեբուժարանային ստացիոնար բուժումը հաճախ այլընտրանք չունի։

Ոստիկանության ջանքերով ԱՄՆ-ում մահացել է ևս մեկ սև մարդ

Ոստիկանության ջանքերով ԱՄՆ-ում մահացել է ևս մեկ սև մարդ

Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին, բայց միայն հիմա է հաջողվել ապացուցել, որ նա ոստիկանների համար անվտանգ էր։

Մահացել է «Պարտք․ Պատմության առաջին 5000 տարին» գրքի հեղինակը

Մահացել է «Պարտք․ Պատմության առաջին 5000 տարին» գրքի հեղինակը

Այս մասին հայտնել է նրա կինը՝ նկարչուհի Նիկա Դուբրովսկայան։ Մահվան պատճառը դեռևս պարզ չէ։

Արտակարգ դրությունը կարանտինով կկտրեն․ ԱԺ-ի որոշումը

Արտակարգ դրությունը կարանտինով կկտրեն․ ԱԺ-ի որոշումը

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման․․․

Բեսլանի ողբերգությունից անցել է 16 տարի

Բեսլանի ողբերգությունից անցել է 16 տարի

2004-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին թիվ 1 դպրոցն ու պատանդ վերցրել 1200 ներկաներից 1128-ին։

Դատախազը Եֆրեմովի համար 11 տարի է պահանջել

Դատախազը Եֆրեմովի համար 11 տարի է պահանջել

Դատավարության ողջ ընթացքում դերասանը հակասական ցուցմունքներ էր տալիս․ մեկ ընդունում էր մեղքը, մեկ՝ ոչ։

Բաքվի դատարանն ընդդիմադիր գործչին 4 տարի տվեց

Բաքվի դատարանն ընդդիմադիր գործչին 4 տարի տվեց

«Մուսավատ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուին երկարատև ազատազրկման դատապարտում են արդեն երրորդ անգամ։

Ալկոհոլային թունավորման նոր դեպքեր են հաստատվել

Ալկոհոլային թունավորման նոր դեպքեր են հաստատվել

Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ․․․

Պահնորդները հեռացվում են Ամուլսարից․ պահապանների երկրորդ պահանջը բավարարվեց

Պահնորդները հեռացվում են Ամուլսարից․ պահապանների երկրորդ պահանջը բավարարվեց

«Լիդիան Արմենիա»-ին մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է․․․

Կառավարությունը հաստատեց՝ պահեստազորից 800 հոգու բանակ են տանելու

Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ...

Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական զենք համարվող նյութով

Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական զենք համարվող նյութով

Գերմանիայի կառավարությունը հատուկ զրույցի է հրավիրել Ռուսաստանի դեսպանին։