Ռուսաստանում Facebook-ն էլ փակեցին։
«2020 թվականի հոկտեմբերից գրանցվել է Facebook-ի կողմից ռուսաստանյան ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք․․․»։
ՌԴ մամուլում պատերազմից կմնա միայն սուտը
Մենք շարունակում ենք պատմել այն հետևանքների մասին, որոնց բախվել է Ռուսաստանը․․․
Խաղամոլության գովազդը կպակասի. օրենքն ընդունվեց
Ազգային ժողովը իր այսօրվա հերթական նիստին ամբողջությամբ ընդունել է տոտալիզատորների գովազդը սահմանափակելու նախագիծը։
Տասնյակ զոհեր, փլված տներ, այրվող դպրոցներ․ Ռուսաստանը շարունակում է պատերազմը
Արդեն երրորդ օրն է՝ ուկրաինական կողմը հաղորդում է մեծածավալ քաղաքացիական զոհերի ու ռմբակոծված բնակելի թաղամասների մասին։
Կադիրովը միլիոններ է խոստանում, «սխալներին»` ճակատ
Ռամզան Կադիրովը 500 հազար դոլար է խոստանում յուրաքանչյուր ուկրաինացի ազգայնական հրամանատարի գլխի համար։
Ճզմել կասկածողներին․ Ռուսաստանը եթերազրկում է մամուլի մնացորդները
Մարտի 3-ին «Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը լուծարել է պոստսովետական Ռուսաստանի ամենահին ռադիոկայանը։ Լուծարվել է նաև լրատվամիջոցի կայքը։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի»-ի կայքերը ու արգելափակել եթերը։ Գրաքննությունը հիմնավորվում էր նրանով, որ պետական քարոզչամեքենայից անկախ գործող լրատվականները, իբր, ծայրահեղական կոչեր և Ուկրաինայում «ռազմական հատուկ օպերացիայի» շրջանակներում ռուսաստանցի զինվորականների գործողությունների մասին կեղծ տեղեկություններ են հրապարակել։ «Դոժդ»-ի լրագրողների մի մասը, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն, որոշել են լքել Ռուսաստանը։ Հեռուստաալիքի աշխատանքը ժամանավորապես կասեցվել է, ապագան դեռևս անորոշ է․․․ Ռադիոկայանն էլ մնացել է յութուբյան ալիքի և սոցցանցերի հույսին։ Առաջին անգամ Էխոն եթերից զրկվել է 1991-ին, երբ նորանկախ Ռուսաստանի սովետական իշխանության ներկայացուցիչները փորձում էին վերադարձնել դիրքերը(օգոստոսյան պուտչ)։ Երկրորդ անգամ՝ արդեն 2022-ի մարտի 1-ին՝ Ուկրաինայում Պուտինի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմից օրեր անց։ Եթերն ընդհատվել է լուրերի թողարկման ժամանակ։ Հաղորդումը շարունակվել է․ հանդիսատեսին այն հասանելի էր միայն ռադիոկայանի յութուբյան ալիքում և առցանց վերաթողարկողների հարթակներում, որոնց կարելի է հետևել՝ շրջանցելով սահմանափակումները VPN-ով։ Ընդդեմ անկախ մամուլի ռուսաստանյան իշխանությունների «հատուկ օպերացիան» 2022-ի մարտին չէ, որ սկսվել է։ Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց ամիսներ առաջ լրատվամիջոցներից շատերին Կրեմլը հռչակեց «օտարերկրյա գործակալ», որոշներին բաժին հասավ «անցանկալի կազմակերպություն» պիտակը, մի քանիսն արգելափակվեցին, մի քանիսը՝ լուծարվեցին հոժարակամ․․․ Խիստ վերահսկողության ռեժիմը փոխարինվեց անթաքույց գրաքննության մեխանիզմներով։ Էխոյի խմբագրություն այցելած Իլյա Ազարը («Նովայա Գազետա»-ի թղթակից) նկատում է՝ «Էխո Մոսկվի»-ի արգելափակումը, միևնույնն է, շատերի համար անակնկալ էր․ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի կապերը՝ Ռուսաստանի վերախավից շատերի, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթությունը, նրա հին ընկերությունը նախագահի մամլո խոսնակ Դիմիտրի Պեսկովի հետ, թվում էր, պիտի որ պաշտպանեին նրան։ Պետական գերատեսչությունների հաճախակի բողոքները շատերը լուրջ չէին ընդունում․ լրագրողական համայնքը վստահ էր՝ անգամ եթե «Էխո»-ն փակեն, կփակեն ամենավերջում: — Դուք նման բան սպասո՞ւմ էիք, - հարցնում է Վենեդիկտովին․․․ — Այո, դա ակնհայտ էր։ Հրեական հին անեկդոտի պես՝ եթե շուրջբոլորը հինգշաբթի է, ինչո՞ւ է այստեղ շաբաթ։ Մենք ամեն օր էլ Ռոսկոմնադզորից (ավելի ճիշտ, անկեղծ լինենք, Գլխավոր դատախազությունից) ստանում էինք որոշակի նյութեր հեռացնելու պահանջներ։ Իմ հրահանգն էր ջնջել դրանք 10 րոպեի ընթացքում․ այսինքն, մենք կատարում էին նրանց պահանջները։ Չնայած մենք դա խախտում չէինք համարում, բայց մենք ի վերջո պետությունում ենք ապրում։ Վենեդիկտովը հատուկ շեշտում է՝ «Էխո Մոսկվի»-ի լրագրողներն ու հյուրերը եթերում «պատերազմ» բառի փոխարեն մեղմասություններ էին օգտագործում․ սա ռուսաստանյան իշխանությունների վճռական պահանջներից մեկն էր, որը խմբագրությունը փորձում էր կատարել։ Պատերազմի մեկնարկից հետո Կրեմլը անկախ ԶԼՄ-ներից պահանջում է պատերազմին պատերազմ չասել․ պաշտոնական հարկադրանքն է օգտագործել «ռազմական օպերացիա» կամ «հատուկ օպերացիա» բառակապակցությունները։ Ովքեր այս պահանջը չէին կատարել, արդեն իսկ նախազգուշացում են ստացել․ պատերազմին պատերազմ ասելը դարձել է նոր ճնշումների տեխնիկական պատրվակը։ «Զգուշացվածների» շարքում են նաև «Էխո Մոսկվի»-ն և «Նովայա Գազետա»-ն, որոնք վերջին օրերին պատերազմ բառը փոխարինում են բյուրոկրատական նշումով։ «Այո, սա գրաքննություն է։ Բոլորն էլ հասկանում են, ինչ է կատարվում․․․», - Ազարին ասում է Վենեդիկտովը։ Ուղիղ եթերում հնարավոր չի կանխել լեզվի սայթաքումները կամ արգելել զրուցակիցներին արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը, ասում է խմբագիրը։ «Էխո»-ի կայքում հրապարակվող սղագրություններից «պատերազմ» բառը ջնջվում և փոխարինվում էր «հատուկ ռազմական օպերացիա» արտոնված ձևակերպմամբ։ Այս զգուշավորությունը, ամեն դեպքում, խմբագրությանը առանձնապես չօգնեց։ «Մենք մի նոր միջավայրում ենք ապրում, որը համընդհանուր համախմբում է պահանջում: Պատերազմում միշտ էլ կորուստներ կան, մենք զուգընթաց կորուստն ենք։ «Դոժդ»-ը, «Նովայա Գազետա»-ն, մենք և շատ ուրիշ ԶԼՄ-ներ այս ռազմական հակամարտության պատկերն ավելի ծավալային և ավելի ոչ միանշանակ են դարձնում։ Մարդկանց, ովքեր պետք է զեկուցեն, որ քաղաքական առումով ամեն ինչ հարթ ու մաքուր է արվել, հարկավոր է ճզմել բոլոր կասկածողներին», - մեկնաբանում է գլխավոր խմբագիրը։ 2020-ից «Էխո Մոսկվի»-ի բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանում էր «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգին»։ «Էխոն» այսուգետ հասանելի կլինի միայն YouTube-ում և սոցցանցերում․ թողարկումները շարունակվելու են։ շապիկի լուսանկարը՝ «Նովայա գազետա», Վլադ Դոկշին
Հենրիխ Մխիթարյանը լքում է ազգային հավաքականը
— Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի․․․
Այլ ճանապարհ չունենք. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի 5-րդ նախագահ
Վահագն Խաչատուրյանը ձայների 71 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ (երկրորդ փուլով) ընտրվեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում էին 71-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չկային: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը բոյկոտում էին։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն առաջին փուլում չէր կարողացել նախագահ ընտրել։ Վահագն Խաչատրյանի թեկնածությանը (անհրաժեշտ 80-ից) կողմ էր քվեարկել ընդամենը 69 պատգամավոր։ Նշանակվել էր երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի թեկնածուին պահանջվում էր արդեն 65 ձայն։ Ընդդիմությունը երեկվա ԱԺ նիստին, որի ընթացքում հարց ու պատասխան էր նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ, նույնպես չէր մասնակցում։ Խաչատուրյանն, ի թիվս այլի, իր ելույթում անդրադարձավ հետպատերազմական խնդիրներին: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական հաջողությունների կարող են հասնել միայն այն դեպքում, երբ գործի անվտանգության համակարգը․ «Երբ մենք մեզ ապահով զգանք, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգ չլինի, երբ սահմանները բացվեն»։ «Մեր մեջից վախերը պետք է հանել, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Այսինքն, բոլոր երկրները, ում հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիադրացիական հարաբերություններ հաստատատենք իրենց հետ։ Այլ ճանապարհ չունենք և պետք չէ մտածել, որ մեկը պետք է գա, մեզ օգնի, մեզ դժվարություններից հանի։ Մենք ունենք հարևաններ և հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Խոսելը, բանակցելը, համագործակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը, ուժ ցույց տալը։ Հակառակ մտածողությունը նշանակում է, որ մենք երկիրը տանում ենք կործանման։ Մեր քաղաքացիների, բոլորի հետ պետք է համարձակ խոսենք ու բացատրենք՝ ինչ է նշանակում այս տարածաշրջանում ապրելը։ Եթե մեկուսացվում ես, եթե սահմանները փակ են, եթե տնտեսական համագործակցություն չկա․․․Մենք 90-ականների սկզբին այդպիսի մի վիճակում եղել ենք, շատ մեծ դժվարություններով ու զրկանքով ենք կարողացել հաղթահարել այդ շրջափակման մի մասը», - նշել է Խաչատուրյանը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ նրա, վկայում են այն մասին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը չպետք է մեկուսացված լինի․ «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն էր»։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին, նախագահը վերահաստատել է՝ լիովին աջակցում է դրան, քանի որ երկրի զարգացման այլ ճանապարհ չի տեսնում։ Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը համառոտ՝ 1992-1996թթ․՝ Երևանի քաղաքապետ 1996- 1999թթ․՝ ԱԺ պատգամավոր 1996-1998թթ․՝ Նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի խորհրդական 2019-2021թթ․՝ «ՀայԷկոնոմ» բանկի տնօրենների խորհրդի անդամ 2021թ․՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահ
Կալավանի հաջողակը՝ Սյունիքի մարզպետ
Նորանշանակ մարզպետն մինչև 2019 թվականը «Կալավան գյուղում աշխատող հասարակ փոքր գործարար էր»․․․
Պուտինը «համակարգող պետություն» է ստեղծում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի համար
Կստեղծվեն հավաքական խաղապահ ուժեր՝ ՀԱՊԿ-ի «Համակարգող պետության» հովանու ներքո գործելու համար։
Լրացավ Ուկրաինա ռազմական ներխուժման մեկ շաբաթը
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի 870 000 բնակիչ դարձել է փախստական․․․
Հակապատերազմական երթ Երևանում
- Ամեն բան կարելի է վերանորոգել և վերակառուցել․ հոսանքը, ջրատարը։ Կյանքը մեկն է՝ և առանց այդ էլ շատ կարճ։ Փորձեք այն պահպանել և փորձեք միևնույն ժամանակ մարդ մնալ։