Իմ գեոպոլիտիկ նկարչությունը
Թուքիան ստիպում է, որ Հայաստանը իր բարեկամը և աջակիցը լինի: Բռնի թե կամավոր: Որովհետև Հայաստանը կախարդական բանալիներ ունի գեոպոլիտիկակայից: Բայց մենք էլ իմանանք, որն է Հայաստանի կախարդանքը․․․
Պատերազմ Ղարաբաղում, օր 39-րդ (նոյեմբերի 4)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 50 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
«Ես ապրում եմ Ղազախստան կոչվող բանտում». ղազախ կանանց բողոքի ակցիան
Որպես բողոքի նշան, Ղազախստանում ապրող 7 կանայք տեսախցիկի առջև սափրել են գլուխները։
Մարտի 1-ի գործով արդարացվել են Վարդգես Գապարին և Ասլան Ավետիսյանը
2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը՝ զանգվածային անկարգության ժամանակ․․․
Պատերազմ Ղարաբաղում, օր 38-րդ (նոյեմբերի 3)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 46 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
Ահաբեկիչները ներխուժել են Քաբուլի համալսարան․19 մարդ սպանվել է, կա 22 վիրավոր
Գրոհայինները պատանդ են վերցրել ուսումնական երկու խմբերի և կրակ բացել ուսանողների ու դասախոսների ուղղությամբ...
Ահաբեկչության հետևանքով Վիեննայում զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ
Նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայում խուզարկությունների և ձերբակալությունների շարք է սկսվել։ Երեկ ուշ երեկոյան Ավստիայի մայրաքաղաքում մի քանի զինված գրոհայիններ հրաձգություն են սկսել միաժամանակ 6 տարբեր վայրերում, այդ թվում՝ Վիեննայի սինագոգի մոտակայքում: Առաջին կրակոցները հնչել են տեղական ժամով 20։00-ին։ Ավստրիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 4 մարդ է մահացել։ Վիրավորների թիվը 17 է, նրանցից 7-ը՝ ծանր վիճակում։ Կան սպանված ոստիկանի մասին չհաստատված տեղեկություններ։ https://twitter.com/AlexandreKrausz/status/1323361394310471687 Ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը այսօր առավոտյան հայտնել է, որ զոհվածներից երկուսը տղամարդ է, մեկը՝ կին։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է չորսի․ վիրավորներ կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանների արձակած կրակողներից դեպքի վայրում սպանվել է նաև գրոհայիններից մեկը։ Ներքին գործերի նախարարն ասել է, որ նախնական հետաքննության տվյալների համաձայն՝ սպանվածը համակրել է «Իսլամական պետության» խմբերին։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ խոսքը 20-ամյա ջիհադիստ Ֆեյզուլա Քույթիմի մասին է, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու նպատակով Սիրիա մեկնելու փորձի հետո 2019 թվականի ապրիլին դատապարտվել էր 22 ամսվա ազատազրկման։ Նույն թվականի դեկտեմբերին նա համաներումով ազատ էր արձակվել։ Ահաբեկիչներից մի քանիսը երկար փոխհրաձգությունից հետո ձերբակալվել են երեկ գիշերը, գրոհայիններից մեկը փախուստի է դիմել։ https://twitter.com/NikhilCh_/status/1323377709527912448 Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել են նաև նրանց հետ փոխկապակցված տասնյակ անձինք։ Իրավապահ մարմինները փորձում են պարզել նրանց կապը արմատական իսլամիստական խմբավորումների հետ։ Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ բերման ենթարկվածների թվում կարող են լինել նաև Հյուսիսային Կովկասից Վիեննա տեղափոխված քաղաքացիներ։ Ավստրիայի ՆԳՆ Կարլ Նեհամմերը և կանցլերը Սեբաստիան Կուրցը երեկ գիշերը ելույթ են ունեցել և տեղի ունեցածը որակել որպես ահաբեկչություն։ Ներքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել բնակիչներին նոյեմբերի 3-ին մնալ տանը, խուսափել քաղաքի կենտրոնից և մարդաշատ այլ վայրերից։ Տրասպորտի աշխատանքը մասնակիորեն սահմանափակվել է։ Կրթական հաստատություններ այցելելը հայտարարվել է ոչ պարտադիր։ Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը գիշերն իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին։ «Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի», - հայտարարել է Մակրոնը:
Պատերազմ Ղարաբաղում, օր 37-րդ (նոյեմբերի 2)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 46 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
Պատերազմ Ղարաբաղում, օր 36-րդ (նոյեմբերի 1)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 46 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
Պատերազմ Ղարաբաղում, օր 35-րդ (հոկտեմբերի 31)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 44 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են դիտավորյալ չթիրախավորել բնակչությանը (և ոչ միայն)
...ներգրավվել ռազմի դաշտում մնացած դիերը հավաքելու աշխատանքներին՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելով․․․
Պատերազմ Ղարաբաղում, օր 34-րդ (հոկտեմբերի 30)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1167 զինծառայող և 43 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։