Home / Կանանց իրավունքներ / «Ատելության քարոզ» բռնարարի ու բռնաբարի դեմ

«Ատելության քարոզ» բռնարարի ու բռնաբարի դեմ

Քո՛ւի(յ)ր,

Ես սա գրում եմ, որովհետև այսօր Երևանի ավագանի կոչված թատրոնի նիստին իշխանական կուսակցություն իրեն անվանող խմբավորման տասնյակից ավել տղամարդիկ հարձակվեցին և ծեծեցին երկու կնոջ բոլորիս աչքի առջև բացահայտ բռնաբարության սպառնալիքով: Այս երկրում մեզ սպանում են, մեզանից հազարներին ամեն օր ծեծում են, և մարդիկ կան, որ դա արդարացնում են, բացատրություններ են կառուցում, իսկ ոմանք էլ հույս ունեն, որ Ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելով է հարցը լուծվելու:

Լրատվամիջոցներում այս հարձակումը միանգամից վերնագրվեց որպես “ծեծկռտուք Երևանի ավագանիում”: Սա առաջին դեպքը չի, երբ հարձակվում են կանանց վրա այդ շենքում, սեռական ոտնձգության ենթարկում, ապա ծեծում: Սա երկարատև ավանդույթ է՝ անփոփոխ դերերով, ծեսերով, սկզբով և ավարտով, հետագա գնահատականների բացակայությամբ, զոհի մեղադրանքի տարածված հռետորաբանությամբ: Այս տեսարանն ամենուր ա՝ մեր տներում, փողոցում, պետական հաստատություններում: Պոռնոգրաֆիան անհավասարությունը դարձնում է սեքսի ու պրոպագանդում, և տեղական մեդիան օգտագործում է տեղի ունեցածը ցույց տալու համար մյուս կանանց, թե ինչ կարող է իրենց հետ պատահել, եթե իրենք բռնությամբ պատասխան տան սեռական ոտնձգությանը։ Ընտանեկան բռնություն, ծեծկռտուք, թյուրիմացություն, և այլ ասածները կնոջ վրա հարձակումը քողարկող տերմիններ են։ Իրականում գոյություն ունի տղամարդկանց կողմից հայտարարված պատերազմ, որն ընթանում է ամեն օր, ամեն ազգի, տարիքի, պետության կանանց հանդեպ, ամենուր։

Բա հետո՞: Ինչպես կինն ապրի, երբ իր կյանքը վտանգված է: Այս ՀՀԿ-աններից ով է պատասխան տալու հարձակման համար, սրանցից ով է պատասխան տալու որպես հարկված բյուջեի փողերով աշխատանքային ժամին կանանց ծեծող: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի պատմության մեջ կնոջը սպանելու համար ազատազրկվում են միջինում 3 տարով կամ 50 000 դրամով տուգանքի ենթարկվում, կամ էլ դատարանից համաներմամբ դուրս գալիս։ Կնատյաց համակարգում այդ հիերարխիկ օրենքները և դրանց պաշտպանները արդարության հետ կապ չունեն:

Ես գրում եմ սա ու կիսվում քեզ հետ, որովհետև համոզվել եմ, որ իմ ու քո ելքը ինքնապաշտպանությունն է ընտանիքից, պետությունից, հանրային ինստիտուտներից՝ հայրիշխանական կառույցներից։ Մենք ապրում ենք ֆեմիցիդի, բռնբարության մշակույթի պայմաններում, որտեղ խաղաղությունը և անվտանգությունը ընդամենը պատրանք է։ Տղամարդկանց դեմ պատերազմի մեջ we need to get better at being in conflict։ Ուրեմն վրեժի միջոցով միայն կարող ենք հրաժարվել զոհ լինելուց՝ այդպիսով մեզ վերադարձնելով մեր մարմնի իշխանությունը։

Ինքնակազմակերպված խմբեր ստեղծենք մեր թաղերում ու գյուղերում: Մենք չենք խնդրում տղամարդկային իշխանությանը դադարել մեզ բռնաբարել, այլ մենք սպառնում ենք՝ եթե դու ինձ մատով կպնես, ես քեզ կսպանեմ։

Իմ ու քո ինքնապաշտպանությունը հնարավոր է միայն իրար հետ:

մենք կանք ու շատ ենք ու ամեն մեկս ենք

կոչը տարածվում է սոցցանցերով