Բաց նամակ ՀՀ Վարչապետ պարոն՝ Նիկոլ Փաշինյանին
Երեւանի Արցախի փթղոցի 4-րդ նրբանցքի 10 շենքի հանրակացարանում բնակվող Ադրբեջանից փախստականների մի խումբ բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք 30 տարի է գոյատեւում ենք սույն հասցեյի հանրակացարանում ծայրաստիճան սարսափելի պայմաններում։ Կորցնելով տուն, ունեցվածք, հարազատներ, տան հագուստով փախանք Հայաստան ու այսքան տարի սպասել ենք, թե մի օր ՀՀ կառավարությունը մեր գոյության մասին կհիշի ու տարրական ապրելու պայմաններով կացարան կտարմադրի։ Ձեր առաջնորդած հեղափոխությունից հետո վերջապես փախստականների մոտ էլ հույս արթնացավ կյանքի հանդեպ, բայց ավաղ կարճ տեւեց ոգեորությունը։ Քանի որ տվյալ հաանրակացարանը 4-րդ կարգի վթարային է, քաղաքապետարանը վերաբնակեցնում է մարդկանց։ Քաղաքապետարանի պնդմամբ բնակարանների քանակը քիչ է։ Վերջինս որոշել է վերաբնակեցնել միայն մանկահասակ երեխաներ ունեցողներին, իսկ մնացածներին, այդ թվում նաեւ փախստական ընտանիքներին, ստիպում են ստորագրել համաձայնագիր ու գնալ վարձով բնակվելու, մինչեւ որ կկառուցվի Սիսակյան 3 հասցեյով շենքը։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հայտարարմամբ, քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում վթարային շենքում մնացող եւ վարձակալության համաձայնագիրը չստորագրողների հանդեպ եւ վախեցնում է, որ օրենքի ուժով կառուցվելիք շենքից նրանց բնակարաններ չեն հատկացվի։ Պարոն վարչապետ, այդ ո՞ր օրենքի ուժով է պետական մարմինը փողոց շպրտում փախստական, միայնակ, ծեր ու հաշմանդամ կանանց։
Մենք ի վիճակի չենք դիմակայել հիմա էլ վարձով տնից տուն քարշ գալու արհավիրքին։ Շենքի լիազորի եւ տեղացի բնակիչների կողմից ենթարկվում ենք սպառնալիքների, կտտանքների, ծաղրի ու «գնացեք ձեր Բաքուն» կամ «թող ձեզնով զբաղվի փախստականների կոմիտեն»` նմանատիպ հայտարարությունների։
Պարոն վարչապետ, մեր վերջին հույս, թեւ ու թիկունք եղեք մեզ, աղերսում ենք, այլապես մեզ իրոք, որ այլ բան չի մնում քան դիմել ՄԱԿի գրասենյակ եւ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապաստան խնդրելով այլ պետությունում։ Իսկ մեզ Բաքու ուղարկողներն ու սպիտակ ցեղասպանություն անողները թող իրենք գնան Բաքու եւ առժանանան այն տառապանքներին, որոնց միջով անցել ենք մենք մինչ օրս։ Օրնակ՝ նախկին լիազոր Հարություն Հարոյանը, ով մեզնից թաքուն վաճառել է մեր 11-ից 22 քմ 4-րդ կարգի վթարային շենքի սենյակները, այստեղ երբեւէ չապրած տարբեր գյուղերի բնակիչներին։ Սույն անօրինական գործարքը իրականացնելու համար լիազորը համագործակցել է ներկայումս կաշառակերության հոդվածով դատապարտված Շենգավիթ շրջանի առաջին ատյանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի եւ մյուսների հետ։ Այդ մեքենայությունների «պապան» հենց Տարոն Մարգարյանն է իր մանկլավիկներով՝ մասնավորապես քաղաքապետարանի հողօգտագործման վարչության պետ Արսեն Ամյանն ու իր «շքախումբը»։ Մեր սեփականությունը հաստատելու համար ավելի քան 5 տարի է 7 հոգի պայքարում են դատական ատյաններում։ Փառք Աստծո, որ հանրային պաշտպանները անվճար ստանձնել են մեր իրավունքները հաստատելու գործը:
Պարոն Վարչապետ, անկախ պաշտոնից, խնդրում ենք Ձեզ, համարեք՝ Ձեր մայրերին են քցում փողոց, օգնեք մեզ։ Ստորեւ կցցում ենք մեր լուսանկարները։ Մենք իրական ենք, մենք անօգնական ենք ու անզոր»։