Home / Հայաստան / Քոչարյանականի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Քոչարյանականի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Մեղադրանք է առաջադրվել մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի նկատմամբ, ով սեպտեմների 12-ին ծեծի էր ենթարկել հակընդդեմ ցույցի մասնակիցներից մեկին՝ «Քոչարյան՝ հանցագործ» վանկարկելու համար։

Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 39-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: