Բաց նմակ Հայաստանի Կառավարությանը, Տավուշի մարզպետարանին և Շրջակա միջավայրի նախարարությանը․
Հարգելի պատկան մարմիններ,
Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը օրեր առաջ սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը, որը տարածքում ունեցել է նորածին ձագեր: Դեպքը կատարվել է ականատեսների ներկայությամբ, մի խումբ տղամարդկանց կողմից (ենթադրաբար նախապես պլանավորված): Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է Քրեական օրենսգրքի Հոդված 258.2-ով:
Նշենք, որ Աղաջանյանը հարցաքննվել է, սակայն գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
Սուրեն Աղաջանյանի սեփական բիզնեսը՝ Գետափ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, մեծամասամբ փայտաշեն է, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով նրա պաշտոնը:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ գործն ընթանա անաչառ, ոչ թե “դե մի շուն խփելու համար հո չի գնալու նստի” մոտեցմամբ:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ նրա անհապաղ ազատումը «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնից, քանի որ նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը, որը ունի մեծամասամբ փայտաշեն հյուրանոցային սեփական համալիր, չի կարող ունենալ բավարար բարոյական և բնասիրական որակներ՝ ազգային պարկ պահպանելու համար:
Նման մարդու կողմից նման պաշտոն զբաղեցնելն այսուհետ մեծ խայտառակություն է մեր ամբողջ երկրի և բնապահպանության համար:
Հարգանքով՝ Դինգո Թիմ