Անգամ Ռուսաստանում հանրաքվեն հետաձգվեց, բայց Ղարաբաղում ընտրությունները՝ ոչ:
Վարակը ճանաչված պետություններ է մտնում, իսկ չճանաչված պետություններում կարելի է սարքել քաղաքակրթական բարդակ ու մնալ անպատիժ: Ղարաբաղում տեղի ունեցողը այսօր բնութագրում է իշխանության բանդիտական անատոմիան տեղում:
Մի կողմից՝ այն դառնում է անհնազանդ և անկախություն է խաղում՝ ըստ պատեհության, մյուս կողմից՝ մշտապես օգտվում է սուրբ կովի իր անխախտ դիրքից: Առհասարակ, ի՞նչ ասել է ընտրություն Ղարաբաղում, ո՞րն է այդ ընտրությունների իրավական հիմքը, որ այդքան անհետաձգելի են: Այսօր Ղարաբաղում ինչ ուզում, անում են, և համաճարակային պայմաններում ընտրությունները ի զորու չեն կասեցնել Հայաստանի իշխանությունները, իսկ միջազգային կառույցները դրանք պարզապես չեն ճանաչում, դրանով էլ չեն միջամտում:
Վերջին քսան տարվա մեջ առաջին անգամ Ղարաբաղում նորից ակտիվ է ինքնագլուխ երեխայի սինդրոմը, և պատմությունը ցույց է տալիս, որ երեխայի խաղին տուրք տալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Հայաստանի հեղափոխական իշխանությունները իշխանության անատոմիան փոխելու լրջագույն խնդիր ունեն իրենց առաջ, այլապես Նիկոլ Փաշինյանը մնալու է գեղեցիկ գովազդային հոլովակ մեր կյանքում. ինքնավարության արժեքը դպրոցի կառավարումից մինչև Ղարաբաղ բրախված է հին ռևանշիստական ուժերին, որ ինչ ուզում, անում են դրա հետ՝ փոքրից մեծ աղետներ հարուցելով:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ