Ի սոլիդարություն Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի Երևանում այս երկրի դեսպանատան մոտ էին եկել մի խումբ քաղաքացիներ։
«Բավական է մարդկանց ջարդել», «Զավթիչ, հեռացի՛ր», «Կեցցե՛ Բելառուսը», «Մինսկից Հաագա երկու քայլ է» գրությամբ պաստառները հայտնվեցին դեսպանատան դարպասների վրա։
«- Ես նախագահ եմ։
– Իսկ իմ կարծիքով՝ դու քաք ես»
Անցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհ բելառուսցիները բիրտ ուժի են ենթարկվում ոստիկանների կողմից, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, ըստ պաշտոնական տվյալների, հերթական անգամ վերընտրվեց, հայտարարում է, որ բազմամարդ ակցիաների մասին սուտ տեղեկատվությունը լրագրողներն ու այլ պետությունների գործակալներն են տարածում։ Երկրում ինտերնետն անջատած, սակայն դրանում ևս արտաքին ուժերին մեղադրող Լուկաշենկոյի խոսքով՝ փողոց են դուրս եկել «թմրամոլներն ու արբեցողները»։
Այս պահի դրությամբ կան հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր վիրավորներ, անհայտ կորածներներ և երկու հաստատված զոհ։ Չնայած ուժայինների դաժանությանը, ցույցերը չեն դադարում։ Այս ընթացքում հատուկ միջոցներ են կիրառվել երկրի ավելի քան 12 քաղաքներում, շուրջ 33֊ում մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ։
լուսանկարները Էլիզա Մխիթարյանի