Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Դեկտեմբերի 22-ին Բեգլարյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել՝ պայմանավորված պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: