Ջաբրայիլի շրջանում՝ դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս 1 աճյուն, հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ զոհվածը ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Պատերազմի ավարտից առ այսօր որոնումների արդյունքում ընդհանուր առմամբ 1503 աճյուն է հայտնաբերվել և տարհանվել Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից։