Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի` հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմին փոխանցված զինծառայողները «ձերբակալվել էին» 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ։
Բաքվի հաղորդմամբ՝ բնակցությունների արդյունքում հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, փոխանակումը տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ։
Հայկական կողմը այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել։
Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմի «նախնական տեղեկություններով»՝ բախումների ժամանակ 32 զինծառայող է գերեվարվել, կա հաստատված 6 զոհ։ Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը վերադարձրել էր նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ժամեր առաջ։