Գիշերը Ալմաթիում տասնյակ ցուցարարներ են սպանվել։
ТАСС публикует утренние кадры из Алматы, где военные проводят карательную операцию. pic.twitter.com/FnwsL63CZe
— 𝙰𝚗𝚍𝚛𝚎𝚊𝚜 𝙻𝚒𝚙𝚜𝚌𝚑𝚒𝚝𝚣 (@lipschz) January 6, 2022
«Անցած գիշեր Ալմաթիի ոստիկանության վարչական շենքերը գրավելու փորձ է արվել… Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը պարզվում է», – հայտարարել է տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանատ Ավիրբեկը։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, թե Ալմաթիում զոհվել է 12 ոստիկան, ավելի քան իրավապահ մարմինների ավելի քան 353 ներկայացուցիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ցուցարարների շրջանում զոհերի և վիրավորների թիվ չի հրապարակվում։
ՀԱՊԿ զորքերը ուղևորվում են Ղազախստան
Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան։ Դրանք ներառում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։ Խաղաղապահ զորախմբի ռուսական մասը այժմ տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Ղազախստան զորքեր ուղարկելու դեմ են դուրս եկել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում։ Մի քանի տասնյակ մարդ հավաքվել են նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով պարլամենտից բացասական որոշում կայացնել՝ հարևան պետություն զորք ուղարկելու վերաբերյալ։ Տեղից հրապարակվող տեսանյութերում երևում են ցուցարարների պաստառները․ «Պահանջում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից», «Մեր զինվորներին մի դարձրեք դահիճ», «Ղրղզստանը չի աջակցելու ագրեսոր Տոկաևին (Նուրսուլթան Նազարբաևի նշանակած նախագահը – խմբ․)»։
Ժոգորկու Կենեշի պատգամավորներն այսօր փակ դռների հետևում պետք է քննարկեն ղրղզական զինծառայողներին Ղազախստան ուղարկելու հարցը։
«Եվ այսպես՝ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը մեկնում են Ղազախստան սահմանափակ ժամկետով՝ երկրում իրավիճակի կայունացման և նորմալացման նպատակով»։ Գրեթե նույն ձևակերպումն ուներ 1979-ի դեկտեմբերին սովետական զորքերի Աֆղանստան ներխուժումը», – ֆեյսբուքի իր էջում հիշել է մոսկովյան լրագրող Արկադի Դուբնովը։