Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ խաղաղ բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները հավաքվել էին՝ արտահայտելու իրենց բողոքն ընդդեմ վերջին իրադարձությունների հետ կապված ՌԴ անտարբերության և չեզոքության։
Երբ ակցիայի մասնակիցները բացեցին «ОДКБ, есть кто дома??? Или все пошли бухать с Эрдоган(дон)ом???» և «Путин вон из класса» պաստառները, ոստիկանները անմիջապես մոտեցան և հորդորեցին լքել տարածքը՝ պատճառաբանությամբ, որ պետք է ապահովեն դեսպանատան անվտանգությունը։
Այնուհետև շուրջ 2 տասնյակ կարմիր բերետավորներ, ուժ կիրառելով, իսկ մեկը հայհոյելով, բերման ենթարկեցին պաստառավորներին և ևս մեկ հոգու, ով պարզապես կանգնած էր։
Դեսպանատան քաղաքացիական հագուստով աշխատակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, պահանջում էր լրագրողների բեյջերը և նկարում՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։ Մի խումբ լրագրողներ դռան զանգի միջոցով կապվեցին դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ՝ ճշտելու այն մարդու ինքնությունը, ով նկարում էր լրագրողների բեյջերը։ Աշխատակիցը խոստացավ հետադարձ կապ հաստատել, բայց այդպես էլ չհաստատեց։