Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը՝ գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 27-ին Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ զինվորի մահը ինքնասպանություն է որակվել։
«ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Կողքին՝ գետնին ընկած վիճակում, գտնվել է նրան ամրակցված գնդացիրը», – հաղորդել են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Զինծառայողին ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ Կասկածյալների, մեղադրյալների, ձերբակալվածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
թարմացում — Գործը վերաորակավորվել է՝ «ինքնասպանությունից» դեպի սպանություն, ձերբակալվել է զոհված զինծառայողի ժամկետային համածառայակիցը։ Մանրամասները՝ հղումով։