Home / Առողջապահություն / Մամաս էլ է 4 երեխա ունեցել

Մամաս էլ է 4 երեխա ունեցել

Ծնելիությունը Ղարաբաղում խրախուսվում էր։ Բազմազավակ ընտանիքներին հասնում էր անվճար տուն, մայրական կապիտալ ծննդաբերությունից հետո, նպաստ, կերակրելու ընթացքում, նպաստ ամեն երեխայի հաշվարկով։ Պետական աշխատողների և զինվորականների աշխատավարձերն ավելի բարձր էին, քան Հայաստանում։ Նույնիսկ աղքատները չէին վախենում երեխա ունենալուց։ Սոցիալապես ապահով կանայք «հերոսուհի մայրեր» են։ Նրանք, ովքեր հայտնվել են փախստականության, անտնության և չկանխատեսված աղքատության մեջ, այլ տիտղոսների են արժանանում․ անտեղի խրատներ են տալիս ոչ միայն անծանոթ մարդիկ, այլև պետական և համայնքային աշխատողները։

«Ղարաբաղից հետո» շարքի երկրորդ էպիզոդում Epress.am-ը զրուցել է Լիրայի, Լիանայի, Արմինեի և Նարինեի հետ։

մեջբերումներ տեսնյութից․  — Մտածում էի՝ երեխան աստծո պարգև է։
— Հայաստանում ես ինձ բազմազավակ մայր չեմ զգում։
— Արմինե, только не говори, что опять беременна.
— Մամաս էլ 4 երեխա է ունեցել։
— Հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում։
— Խանութից երկու-երեք բան պարտքով վերցնում եմ, տանում էտի տալիս եմ, էլի մի երկու բան վերցնում։ Ուզում եմ քիչ-քիչ նենց անեմ, որ կարողանամ երեխեքի դպրոցի հարցերը լուծեմ։
— 300 հազար ամուսինս էր ամեն ամիս ստանում, 130 400 էլ նպաստներն էր։
— Էնտեղ աշխատավարձները իրոք բարձր էին։
— Վեշնի փողը կար։ Ուղղակի ստեղ չկա։
— Կներեք, իսկ ձեր տանը ամեն անձին 22 քառակուսի տարածք հասնո՞ւմ է։
— Տնանկների հաշվին փորձում էին հարստություն դիզել, ոնց որ հիմա ստեղ է։
— Փառք աստծո, էս մարդը հիմա իրա տունը տվել ա՝ ապրում ենք։
— Տուն չկա, ոչ մի տեղ դե տուն չկա։
— Չեմ ջոկում՝ խի՞ էս տունը արժի 100 հազար։
— Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը նորից ամեն օր վախենան։
— Կտան՝ կտան, չեն տա՝ մի ձև կգոյատևենք։
— Մենակ թե չամաչեն ընկերների մոտ։
— Վերջին երկուսը կյանքի ու մահվան հարց էր․ մի տարվա մեջ երկու կեսարյան։
— Սիրելո՞վ եք ամուսնացել։
— Հարգանքը վերածվել էր իրար հասկանալու։ Սերը առաջանում ա աստիճանաբար երևի։ Իրականում ես չէի հասկանում՝ սեր բառը ինչ ա։
— Ասեց՝ ուզի-չուզի պիտի իմը լինի, ու տենց ունեցանք 5 երեխա։ Հիմա 38 տարեկան եմ։
— Էդքան մատնահարդար ի՞նչ եք անում։
— Գուցե իրենց նեղացնում են՝ չեն ասում ինձ։