Սա՝ Քաջարանի հանքի աշխատողներ Վահեի և Շավարշի հետ հարցազրույցն է։ Նրանք՝ գործադուլի պատճառոմ աշխատանքից հեռացվածների շարքերում են և փորձում են վերականգնվել դատարանի օգնությամբ։
Բայց Շավարշի համար, օրինակ, աշխատանքի վերադառնալը սկզբունքի հարց է․ նա չի ցանկանում աշխատել կոմբինատում, եթե հնարավորթյուն չունենա զբաղվել բանվորների պաշտպանությամբ։
2025-ի սկզբին Զանգեզուրի կոմբինատի աշխատացնողների գործադուլը միավորեց հիմնարկի բանվորների և հանքակենտրոն Քաջարանի մեծամասնությանը։ 11 օր անց կոմբինատը սկսեց աշխատանքը, քանի որ գործարանի ղեկավարությունը արհիմության և պատգամավորների միջնորդությամբ համաձայնեց բարելավել աշխատանքային պայմանները, փոխել բժշկական ապահովագրության կազմակերպման տրամաբանությունը և ավելացնել աշխատավարձները։
Պահանջները մինչ այսօր չեն բավարարվել․ մարդիկ աշխատում են փոշու, աղմուկի և դղրդոցի մեջ։ Բացի դա, նրանք թաղված են վարկերի մեջ, տառապում են հանքի աշխատանքի հետևանքով առաջացող քաղցկեղային, սրտանոթային և այլ հիվանդություններից։
Հարցազրույցում խոսում ենք դիմադրության հնարավորությունների՝ ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հասարակական խմբերի կողմից օգտագործվելու մասին։