Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպեցին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Քննիչները, դատախազները՝ ռազմական և քաղաքական վերնախավի հովանավորությամբ, տասնամյակներ շարունակ կոծկել են բանակային հանցագործություններն ու մեղավորներին։ Զանգվածային, փողոցային, հակաօլիգարծիկ դիմադրության շնորհիվ իշխանության եկած կառավարությունը շարունակում է պարտակման քաղաքականությունը։ Ծնողները արդեն վաղուց հույսեր չեն հապում նաև այս վարչակազմի հետ։
Epress.am Լուրեր Հայաստանից