Իսրայելի հակակառավական ցույցերի առաջին ձեռքբերումը
Պաշտպանության նախարարի աշխատանքից ազատումից հետո ցույցերը շարունակվել են նոր թափով․․․
Ալլա Գուտնիկովայի աչքերը բաց են
Իմ աչքերը բաց են DOXA-ի լրագրող Ալլա Գուտնիկովայի վերջին խոսքը դատարանում (հրապարակվում է հեղինակի խնդրանքով) թարգմանությունը՝ Դան Դոլյանի - Ես չեմ խոսելու դատական գործի, խուզարկության, հարցաքննման, հատորների և դատերի մասին։ Դա ձանձրալի է և անիմաստ։ Վերջերս ես գնում եմ հոգնածության և վրդովմունքի դպրոց։ Բայց դեռ մինչև կալանավորումը ես հասցրեցի գրանցվել իրականից կարևոր բաների մասին խոսելու դպրոց1։ Ես կուզեի խոսել փիլիսոփայության և գրականության մասին։ Բենիամինի, Դերիդայի, Կաֆկայի, Արենդտի, Զոնթագի, Բարտի, Ֆուկոյի, Ագամբենի մասին, Օդրի Լորդի և Բելլա Հուքսի մասին։ Տիմոֆեյեվայի, Տլոստանովայի և Ռախմանինովայի մասին։ Ես կուզեի խոսել պոեզիայի մասին։ Դրա մասին, թե ինչպես կարդալ ժամանակակից պոեզիան2։ Գրոնասի, Դաշեվսկու և Բռոդսկու մասին։ Բայց հիմա ժամանակը և տեղը չէ։ Ես կթաքցնեմ իմ փոքր քնքուշ խոսքերը լեզվիս ծայրին, կոկորդիս խորքում, փորիս և սրտիս միջև3։ Եվ կասեմ միայն մի փոքր։ Ես հաճախ զգում եմ ինձ ձկնիկ, թռչնակ, դպրոցական, երեխա։ Բայց վերջերս զարմանքով իմացա, որ Բրոդսկուն էլ են դատել 23 տարեկանում։ Եվ, քանի որ, ինձ էլ են դասել մարդ տեսակին4, ես կասեմ այսպես․ Կաբալայում կա մի հասկացություն տիկուն օլամ՝ աշխարհի ուղղում։ Ես տեսնում եմ, որ աշխարհը կատարյալ չէ։ Ես հավատում եմ, որ, ինչպես գրում էր Իեգուդա Ամիխայը՝ աշխարհը ստեղծված էր գեղեցիկ, դրա համար, որ լինի լավ, և հանդարտության համար, ինչպես նստարանը այգում (նստարանը այգում, այլ ոչ թե նստարանը դատարանում)։ Ես հավատում եմ, որ աշխարհը ստեղծված է քնքշության, հույսի, սիրո, համերաշխության, կրքերի, երջանկության համար։ Բայց աշխարհում սարսափելի, անտանելի շատ է բռնությունը։ Իսկ ես չեմ ուզում բռնություն։ Ոչ մի ձևով։ Ոչ դպրոցական աղջկա ներքնազգեստում ուսուցչի ձեռքերի և ոչ էլ կնոջ և երեխաների մարմինների վրա հարբած հոր բռունցքների ձևով։ Եթե ես որոշեի թվարկել ամբողջ բռնությունը, որը կա շրջակայում, ինձ չէր հերիքի ոչ օր, ոչ շաբաթ, ոչ տարի։ Որպեսզի տեսնել բռնությունը շրջակայում հերիք է միայն բացել աչքերը։ Իմ աչքերը բաց են։ Ես տեսնում եմ բռնություն, և ես չեմ ուզում բռնություն։ Ինչքան ավելի մեծ է բռնությունը, այնքան ավելի քիչ եմ ես այն ուզում։ Եվ ամենից շատը ես չեմ ուզում ամենամեծ և անենավախենալի բռնությունը։ Ես շատ եմ սիրում սովորել։ Այստեղից ես խոսելու եմ ուրիշների ձայներով։ -------------------- 1Հղում Եկատերինա Սոկոլովայի բանաստեղծությանը։ 2Հղում Գրիգրի Դաշեվսկու 2012 թվականի հոդվածին «Ինչպես կարդալ ժամանակակից պոեզիա»։ 3Մեջբերում ժամանակակից ռուս բանաստեղծ Միխայիլ Գրոնասի բանաստեղծությունից։ 4Հղում Իոսիֆ Բրոդսկու պատասխանին 1964 թվականի դատից, ինչպես վերծանված է Ֆրիդա Վիդգորովայի կողմից՝ «Դատավոր՝ Եվ ո՞վ է ձեզ բանաստեղծ ճանաչել։ Ո՞վ է ձեզ դասել բանաստեղծների շարքին։ Բրոդսկի՝ Ոչ ոք։ Եվ ո՞վ է ինձ դասել մարդ տեսակի շարքին։ Դպրոցում պատմության դասերին ես ուսումնասիրում էի արտահայտություններ՝ «Դուք խաչում էք ազատությունը, բայց մարդու հոգին չգիտի կապանք»5 և «Մեր և ձեր ազատության համար»6։ Ավագ դպրոցում ես կարդում էի Աննա Ախմատովայի «Ռեքվիեմը», Եվգենիա Գինզբուրգի «Կտրուկ երթուղին», Բուլատ Օկուջավայի «Լուծարված թատրոնը», Անատոլի Ռիբակովի «Արբատի զավակները»։ Օկուջավայի մոտ ամենից շատը սիրում էի բանաստեղծությունը՝ Խիղճ, ազնվություն և արժանապատվություն Ահա այն, մեր սրբազան բանակը։ Մեկնիր նրան քո ափերը։ Նրա համար վախենալու չէ գնալ և կրակի մեջ։ Երեսը նրա բարձր է և զարմանալի։ Նվիրիր նրան քո կարճ կյանքը՝ Գուցե և չես դառնա դու հաղթող, Բայց կմահանաս որպես մարդ։ ՄԳԻՄՈ-յում ես սովորում էի ֆրանսերեն և իմացա մի տող Էդիտ Պիաֆից՝ «Ça ne pouvait pas durer toujours»։ Եվ Մարկ Ռոբենից՝ «Ça ne peut pas durer comme ça»։ Տասնինը տարեկանում ես գնացել էի Մայդանեկ և Տրեբլինկա և իմացել ոնց յոթը լեզվով ասել «Այլևս երբեք»՝ never again, jamais plus, nie wieder, לא עוד, nigdy więcej, קיינמאל מער։ Ես ուսումնասիրում էի հրեա իմաստուններին և ամենից շատը սիրեցի երկու իմաստություն։ Ռաբի Գիլելը ասում էր՝ «Եթե ես ինձ համար չեմ, ապա ով է ինձ համար։ Եթե ես միայն ինձ համար եմ, ապա ինչի՞ համար եմ ես։ Եթե ոչ հինա, ապա ե՞րբ»։ Իսկ Ռաբի Նախմանը ասում էր՝ «Ամբողջ աշխարհը նեղ կամուրջ է, և կարևորը ընդհանրապես չվախենալն է»։ Հետո ես ընդունվեցի մշակութաբանության դպրոց և սովորեցի ևս մի քանի կարևոր դաս։ Առաջինը՝ բառերը ունեն նշանակություն։ Երկրորդը՝ պետք է անվանել բաները իրենց անուններով։ Եվ վերջապես՝ sapere aude, այսինքն՝ ունեցիր խիզախություն օգտվել սեփական խելքով։ Ծիծաղելի և անհեթեթ է, որ մեր դատական գործը կապված է դպրոցականների հետ։ Ես երեխաներին անգլերենով դասավանդում էի հումանիտար գիտություններ, աշխատում էի դայակ, երազում էի «Ուսուցիչ Ռուսաստանի համար» ծրագրով գնայի փոքր քաղաք երկու տարով սերմանելու բանականը, բարին, հավերժը։ Բայց Ռուսաստանը՝ պետական մեղադրիչ Տրյակինի բերանով՝ համարում է, որ ես ներգրավել եմ անչափահասներին կյանքի համար վտանգավոր գործողությունների մեջ։ Եթե ինձ մոտ երբևե լինեն երեխաներ (իսկ նրանք կլինեն, քանի որ, ես հիշում եմ գլխավոր պատվիրանը), ես կկախեմ իրենց պատի վրա Հուդայի կառավարիչ Պոնտեցի Պիղատոսի դիմանկարը, որպեսզի երեխաները մաքրասեր մեծանան։ Կառավարիչ Պոնտեցի Պիղատոսը կանգնած լվանում է ձեռները՝ ահա թե ինչպիսին է լինելու այդ դիմանկարը։ Այո, եթե մտածել և չլինել անտարբեր այժմ վտանգավոր է կյանքի համար, ապա ես չգիտեմ ինչ ասեմ մեղադրանքների էության մասին։ Ես լվանում եմ ձեռքերը7։ -------------------- 51976 թվականի, օգոստոսի 3-ին Պետրոպավլովսկի ամրոցի պատին երկու սովետական արվեստագետ՝ Յուլի Ռիբակովի և Օլեգ Վոլկովի կողմից գրված լոզունգ։ 6Ավանդական լեհական կարգախոս, որը գրված էր պաստառներից մեկի վրա 1968 թվականի Չեխոսլովակիա սովետական ներխուժման դեմ Կարմիր Հրապարակում ցույցի ժամանակ։ 7Այս հատվածը ձևափոխված մեջբերում է Վենեդիկտ Երոֆեյեվի «Մոսկվա-Պետուշկիից»։ Եվ հիմա ճշմարտության պահն է։ Կարդալիության ժամն է։ Եվ ես, եվ իմ ընկերները և ընկերուհիները մեզ տեղ չենք գտնում սարսափից և ցավից, բայց երբ ես իջնում եմ մետրո, ես չեմ տեսնում լացակումած դեմքեր։ Ես չեմ տեսնում լացակումած դեմքեր։ Ոչ մի հատը իմ սիրած գրքերից, ոչ մանկական և ոչ մեծահասակ, չէր սովորեցնում անտարբերություն, անսրտություն, վախկոտություն։ Ոչ մի տեղ ինձ չեն սովորեցրել նախադասություններ․ մենք փոքր մարդիկ ենք ես պարզ մարդ եմ ամեն-ինչ այդքան միանշանակ չէ ոչ ոքին չի կարելի հավատալ ես այս ամենով հետաքրքրված չեմ ես հեռու եմ քաղաքականությունից ինձ դա չի վերաբերվում ինձանից ոչ մի բան կախված չէ իրավասու օրգանները կորոշեն ինչ ես կարող էի մենակ անել Ընդ հակառակը, ես գիտեմ և սիրում եմ այլ բառեր։ Ջոն Դոնը Հեմինգուեյի միջոցով ասում է՝ Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իր համար ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ ցամաքի։ Եթե ծովը քշի֊ տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար եթե տաներ մի հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։ Մահմուդ Դարվիշը ասում է՝ Երբ նախաճաշ ես պատրաստում, մտածիր ուրիշների մասին (մի մոռացիր կերակրել աղունիկներին)։ Երբ պատերազմներ ես վարում, մտածիր ուրիշների մասին (մի մոռացիր նրանց, ով խաղաղություն է ման գալիս)։ Երբ վճարում ես ջրի հաշիվները, մտածիր ուրիշների մասին (նրանց, ում սնում են ամպերը)։ Երբ տուն ես վերադառնում, քեզ մոտ, մտածիր ուրիշների մասին (մի մոռացիր ճամբարներում մարդկանց մասին)։ Երբ քնում ես և հաշվում աստղեր, մտածիր ուրիշների մասին (նրանց, ով քնելու տեղ չունի)։ Երբ քո խոսքերը արտահայտում ես մետաֆորայով, մտածիր ուրիշների մասին (ձայնի իրավունքը կորցրածների)։ Երբ մտածում ես նրանց մասին, ով հեռու է, մտածիր քեզ մասին (ասա՝ ահ, եթե ես լինեի ընդամենը մոմ մթության մեջ) Գենադի Գոլովատին ասում է՝ Կույրերը չեն կարող նայել զայրույթով, Համրերը չեն կարող գոռալ կատաղությամբ, Անթևերը չեն կարող բռնել զենք, Անոտքերը չեն կարող քայլել առաջ։ Բայց համրերը կարող են նայել զայրույթով, Բայց կույրերը կարող են գոռալ կատաղությամբ, Բայց անոտքերը կարող են բռնել զենք, Բայց անթևերը կարող են քայլել առաջ։ Ոմանց, ես գիտեմ, վախենալու է։ Նրանք ընտրում են լռություն։ Բայց Օդրի Լորդը ասում է՝ Your silence will not protect you. Մոսկվայի մետրոյում ասում են՝ Ուղևորներին արգելված է գտնվել գնացքում, որը գնում է փակուղի։ Իսկ պետերբուրգյան «Ակվարիումը» ավելացնում է՝ Այս գնացքը այրվում է։ Լաո Ցզին Տարկովսկու միջոցով ասում է՝ Կարևորը, որ նրանք հավատան իրենց մեջ և դառնան անօգնական ինչպես երեխան։ Քանի որ, թույլությունը մեծ է, իսկ ուժը չնչին։ Երբ մարդը ծնվում է, նա թույլ է և ճկուն, իսկ երբ մահանում՝ ինքը պինդ է և կոշտ։ Երբ ծառը աճում է, այն նուրբ է և ճկուն, իսկ երբ այն չոր է և կոպիտ՝ այն մահանում է։ Կոշտությունը և ուժը՝ մահվան ուղեկիցներն են։ Թուլությունը և ճկունությունը դրսևորում են գոյության թարմությունը։ Այդ պատճառով, այն ինչ պնդացել է չի հաղթի։ Հիշեք, որ վախը ուտում է հոգին։ Հիշեք Կաֆկայի կերպարի մասին, որը տեսավ, ինչպես բանտի բակում կախաղան են դնում, սխալմամբ մտածեց, որ այն նախատեսված է իր համար, գիշերը փախչեց իր խուցից և կախեց իրեն։ Եղեք երեխաների նման։ Մի վախեցեք հարցնել (ձեզ և ուրիշներին), թե ինչն է լավը և ինչն է վատը։ Մի վախեցեք ասել, որ թագավորը մերկ է։ Մի վախեցեք գոռալ, լաց լինել։ Կրկնեք (ձեզ և ուրիշներին)՝ 2+2=4։ Սևը՝ սև է։ Սպիտակը՝ սպիտակ։ Ես մարդ եմ, ես ուժեղ եմ և խիզախ։ Մենք ուժեղ ենք և խիզախ։ Ազատությունը պրոցես է, որի ընթացքում դուք զարգացնում էք ստրկությանը անհասանելի լինելու սովորություն։
Հայաստանը կարող է ստիպված լինել ձերբակալել Պուտինին
Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը․․․
Նոբելյան մրցանակակրին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման
Խաղաղության նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Ալես Բելյացկիին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բելառուսում․․․
Ինչո՞ւ են շրջափակել Իսրայելի առաջին տիկնոջը
Իսրայելում ցուցարարները շրջափակել էին վարսավիրանոցը, որում հարդարվում էր վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը։ Գեղեցկության սրահը շրջափակման մեջ է գտնվել ավելի քան 3 ժամ։ Առաջին տիկնոջը տարհանելու համար հատուկ նշանակության ջոկատ է ուղարկվել։ Վերջին շաբաթներին երկրում զանգվածային բողոքի ցույցեր են։ Նեթանյահուի գլխավորդած ուլտրաաջական կառավարությունից ցուցարարները պահանջում են հետ կանգնել դատական բարեփոխումների ծրագրից։ Ցուցարարները փողոցներ են փակում և արգելափակում երկաթգծերի աշխատանքը։ Ոստիկանությունը արձագանքում է բիրտ ուժի կիրառմամբ․ նախօրեին Թել Ավիվում ուժայինները լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ են կիրառել։ https://twitter.com/Dana35300026/status/1630986346067099652 Գործող օրենքով Գերագույն դատարանի դատավորները (ընտրվում են դատական համայնքի այլ անդամներից) իրավունք ունեն բեկանել կառավարության և խորհրդարանի որոշումները։ Բարեփոխումներից հետո գործադիրը վճռորոշ ազդեցություն է ունենալու դատավորների նշանակման հարցում, Դատարանի լիազորությունները էապես սահմանափակվելու են։ Ցուցարարները համոզված են, որ սա խարխլելու է դատական համակարգի անկախությունը և վերացնելու է իսրայելական ժողովրդավարության հիմնարար երաշխիքները։ Ընդդիմախոսներին Նեթանյահուն «անարխիստներ» է անվանում։ «Անարխիստները՝ [«Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր] Լապիդի գլխավորությամբ, շարունակում են հատել կարմիր գծերը: Նրանք հետապնդում և սպառնում են կնոջս», - հայտարարել է Իսրայելի վարչապետը: Մենք չենք կարող թույլ տալ մեզ ընկնել անարխիայի մեջ՝ հավելել է աջական վարչապետը․ «Հավաքների ազատությունը երկիրը անարխիայի և քաոսի վերածելու արտոնագիր չէ»։ Ցուցարարների և ոստիկանների միջև զուգահեռ ընթացող բախումները վարչապետւ ըստ էության չի մեկնաբանել։ Դատելով համացանցում տարածվող տեսանյութերից, Թել Ավիվում իրականացվող զանգվածային ձերբակալությունները զուգորդվել են ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ։ https://twitter.com/Reuters/status/1631000096925003777 Ըստ ԲիԲիՍիի, ցուցարարները պնդում են, որ բախումներ չեն հրահրել և որ ոստիկանական բռնությունները անակնկալ էին նաև իրենց համար։ Իշխանությունները հակադարձում են՝ ոստիկանները համբերատար են գործել նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց ուղղությամբ քարեր և պատնեշների մասեր էին նետում։ https://twitter.com/realzaidzayn/status/1629590990045716480 Իսրայելը կվերածվի «երկրորդ Իրանի» Կառավարությունը մտադիր է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները և դատական իշխանությանը զրկել օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ Գործնականում սա նշանակում է, որ Գերագույն դատարանն այլևս չի կարողանա արգելափակել այն օրենքները, որոնք նա հակասահմանադրական է համարում: Ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել խորհրդարանական պարզ մեծամասնության միջոցով՝ 61 ձայն։ Այսինքն Քնեսեթում մեծամասնություն ունեցող (ուլտրա)աջական կոալիցիան գրեթե միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն։ Հիմնական օրենքները այևս չեն քննարկվի Գերագույն դատարանում։ Այս կամ այն օրենքի փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտության դեպքում առաջարկվում է այլ ընթացակարգ, որում որոշումները կկայացվեն ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ հատուկ կարգով՝ ասել է Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը։ Թե ինչ է ենթադրում այս հատուկ կարգը՝ Լևինը չի բացատրել։ Հաշվի առնելով այն, որ Իսրայելը չունի սահմանադրություն, հետևաբար՝ չունի նաև Սահմանադրական դատարան, Գերագույն դատարանը մինչ այժմ վերահսկողություն է իրականացրել կառավարության գործողությունների նկատմամբ։ Բարեփոխումների հակառակորդները մտավախություն ունեն, որ վերահսկողությունից դուրս մնացած իշխող կոալիցիայի ծայրահեղ ազգայնականներն ու ծայրահեղ օրթոդոքսները երկիրը կվերածեն «երկրորդ Իրանի»։ Առավել չափավոր քննադատությունը կենտրոնանում է գործող վարչապետի ապագայի վրա․ Նեթանյահուն կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի, դատական բարեփոխումը թույլ կտա նրան, մի կողմից, ամրապնդել իր իշխանությունը, մյուս կողմից՝ խուսափել ցանկացած տիպի պատասխանատվությունից։ Գրավված օջախներ Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո 2022-ի նոյեմբերի 1-ին Իսրայելում իշխանության է եկել ամենաաջական՝ ամենակրոնական, պահպանողական և ամենալիբերալ կառավարությունը։ Վարչապետի պաշտոնում (արդեն 6-րդ անգամ) հաստատել է Բենյամին Նեթանյահուն։ Նրա ղեկավարծ «Լիկուդ» կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ձևավորել՝ կոալիցիա կազմելով ուլտրաազգայնականաների և ուլտրաօրտոդոքների հետ։ Մոտ մեկուկես տարի առաջ պաշտոնը կորցրած Նեթանյահուի համար սա արդեն ռեկորդային՝ վեցերորդ ժամկետն է լինելու վարչապետի պաշտոնում (ընդհանուր՝ 15 տարի)։ Նրա կոալիցիոն գործընկերները, սակայն, խոստանում են երկիրը տանել նոր ուղղությամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել խորհրդարանի իրավունքները, մասնավորապես՝ հնարավորոթյուն ընձեռնել բեկանել Գերագույն դատարանի որոշումները։ Կոալիցիայի անդամները հանդես են գալիս հակա֊ԼԳԲՏ կարգախոսներով և առաջարկում թույլատրել բիզնեսին կրոնական հիմքով հրաժարվել ծառայություններ մատուցելուց։ Նոր կառավարությունը հայտարարել է, որ «հրեա բնակչության բացառիկ և անվիճարկելի իրավունքները Իսրայելի ողջ տարածքում» լինելու են իր հիմնարար սկզբունքը։ Հետագայում - հուշագրի տեսքով - պարզաբանվել է, որ այս սկզբունքը տարածվելու է նաև Հորդանան գետի Արևմտյան ափի վրա (որը պատկանում է Պաղեստինյան ինքնավարությանը)։ Կառավարությունը խոստացել է, որ մտադիր է «զարգացնել» այնտեղի (ապօրինի) հրեական բնակավայրերը և ընդլայնել դրանք։ Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի՝ 1967 թվականին օկուպացված տարածքներում առնվազն 140 հրեական ավան է առաջացել։ Վերջին տվյալներով, այնտեղ նվազագույնը 600 հազար հրեա է ապրում։ Միջազգային հանրությունը և, իհարկե, նաև պաղեստինացիները համարում են, որ այդ բնակավայրերը ապօրինի են։ Զավթիչները վայելում են Իսրայելի ամբողջական հովանավորությունը։ Բացի այդ, Արևմտյան ափին մոտ հարյուր այսպես կոչված ֆորպոստեր կան՝ փոքրիկ բնակույթներ, որոնք ստեղծվել են առանց իսրայելական իշխանությունների թույլտվության։ «Կրոնական Սիոնիզմ» ուլտրաազգայնական կուսակցության հետ պայմանավորվածությունների շրջանակներում Նեթանյահուն համաձայնել է հետին թվով և ամբողջությամբ լեգալիզացնել այդ ֆորպոստերը։ Նա խոստացել է նաև ամբողջությամբ բռնակցել պաղեստինական Արևմտյան ափը՝ «ընտրելով ճիշտ պահն ու կշռադատելով Իսրայել պետության ազգային և միջազգային շահերը»։ Անկասկած՝ Իսրայելի արևմտյան և արաբական դաշնակիցները այս քայլին չեն սատարելու։ Նեթանյահուի ակնառու ազգայնամոլ հայտարարությունները պատկերազարդվում են նաև նրա կադրային քաղաքականությամբ։ Նախարարների նոր կաբինետը համալրվել է անվանի ուտրաաջականներով։ Օրինակ՝ — «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Բեցալել Սմոտրիչը, որը ապրում է Արևմտյան ափին, ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նրա պատասխանատվության տակ են լինելու, ի թիվս այլի, նաև պաղեստինյան Արևմտյան ափին հրեական (ապօրինի) ավաններ կառուցելու շիննախագծերը։ Պաղեստինացիների կյանքի որոշ բնակավառներ հայտնվելու են նրա անմիջական վերահսկողության ներքո։ — Արևմտյան ափի ևս մեկ հրեա՝ ծայրահեղ աջական «Օցմա Յեղուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը, որը ժամանակին դատապարվել է ռասիզմի և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, դարձել է ներքին անվտանգության նախարար։
Քահանայի եղբոր սուպերմարկետից 4 հոգու են ձերբակալել
«Նոր Զովքի» սեփականատեր Արամ Արամյանը, տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ համաձայնությամբ, շուրջ 4 միլիարդ դրամ հարկ չի վճարել․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով կալանավորվել է տնօրենը
Տնօրենին մեղադրանք է ներկայացվել հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով․․․
Հաագայից տեսան, որ Լաչինը փակ է․ Փաշինյանը մեկնաբանեց
— Լաչինի միջանցքը բացելու կոնկերտ գործողությունների բացակայություն պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
18-ամյա զինվորին ինքնասպանության հասցրած հրամանատարը ձերբակալվել է․ ՔԿ
Ձերբակալված պայմանագրային զինծառայողը կասկածվում է երկու կամ ավելի զինծառայողներին վիրավորանք հասցնելու․․․
Թոխմախի Մհերից կարող է շուրջ 11 միլիարդի ապօրինի գույք բռնագանձվել
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից․․․
Ձերբակալվել է գեներալ Խաչատուրովի գեներալ որդին
Փողերի լվացման համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ․․․
Սպանված զինվորների ծնողները անուններ են տալիս
Ասուլիսին հնչեցնում էին պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են շուրջ 15 տարի շարունակվող քրգործերի ընթացքին և խոչընդոտել այն․․․